ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի Հ.778-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 4342-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.10.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 28.10.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
24.10.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
24.10.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.10.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4342-Ա

«24» հոկտեմբերի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի Հ.778-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 03.10.2025թ. եզրակացությունը, քաղաքացի Սամվել Հովհաննիսյանի դիմումները.

1. Երևանի քաղաքապետի 2022 թվականի մարտի 4-ի «Երևանի Աճեմյան փողոցի 1-ին նրբանցքի հ.4/1 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Սամվել Հովհաննեսի Հովհաննիսյանի, Սոնա Հովհաննեսի Հովհաննիսյանի, Նվարդ Մովսեսի Անդրեասյանի իրավունքները վերականգնելու մասին» հ.778-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում ) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Որոշման վերնագրից, նախաբանից, 1-ին կետից հանել «Նվարդ Մովսեսի Անդրեասյանի» բառերը.

2) Որոշման նախաբանից հանել «Նվարդ Մովսեսի Անդրեասյանի (ծնված 00.00.1949թ.)» բառերը:

2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Տ. Ավինյան