ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԻ ՇԱՐՔ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՀՀ ՇՔԱՆՇԱՆՆԵՐՈՎ ԵՎ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԱԺՏ 1996/17-18(1117-1118) սեպտեմբեր, Հոդ.203
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
20.09.1996
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.09.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԻ ՇԱՐՔ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՔԱՆՇԱՆՆԵՐՈՎ ԵՎ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 5-րդ տարեդարձի առթիվ ազգային մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալից ավանդի համար պարգևատրել.

 

ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ՇՔԱՆՇԱՆՈՎ`

 

Հակոբ Հակոբյանին - նկարիչ

Հրանտ Մաթևոսյանին - գրող

Տիգրան Մանսուրյանին - կոմպոզիտոր

Մհեր Մկրտչյանին - դերասան (հետմահու)

Արմեն Ջիգարխանյանի - դերասան

Սոս Սարգսյանին - դերասան, «Համազգային թատրոնի» գեղարվեստական ղեկավար

Արտավազդ Փելեշյանին - կինոռեժիսոր

 

ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ`

 

Ռուբեն Ահարոնյանին - Հայաստանի կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար

Արտաշես (Արթուր) Գրիգորյանին - Հայաստանի երգի թատրոնի գեղարվեստական ղեկավար

Ֆրունզե Դովլաթյանին - կինոռեժիսոր

Օհան Դուրյանին - Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար

Տիգրան Լևոնյանին - Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար

Շահեն Խաչատրյանին - Հայաստանի պետական պատկերասրահի տնօրեն

Տիգրան Հեքեքյանին - «Հայաստանի փոքրիկ երգիչները» երգչախմբի գեղարվեստական ղեկավար

Լորիս Ճգնավորյանին - Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար

Ռոբերտ Մլքեյանին - Գյումրիի սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի գեղարվեստական ղեկավար

Վահե-Ֆլոբեր Շահվերդյանին - Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի տնօրեն

Հովհաննես Չեքիջյանին - Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար

Վարդուհի Վարդերեսյանին - դերասանուհի

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ`

Լ. Տեր-Պետրոսյան

 

20 սեպտեմբերի 1996 թվականի,

քաղ. Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան