ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հոկտեմբերի 2025 թվականի N 1501-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ մասերը և 9-րդ հոդվածի 5-րդ մասը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ մարզ Կոտայք, համայնք Գառնի, Գևորգ Մարզպետունու փողոց 2 հասցեում գտնվող, շուկայական արժեքին մոտարկված 149,752,491․50 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 143 քառ. մետր մակերեսով «Տաճար» հուշարձանը, 380.93 քառ. մետր մակերեսով «Քանդված եկեղեցի» հուշարձանը, 79.95 քառ. մետր մակերեսով հիմքը, 89.58 քառ. մետր մակերեսով «Բաղնիք» հուշարձանը, 162.78 քառ. մետր մակերեսով հնագիտական բազան, 88.36 քառ. մետր մակերեսով լողավազանը, 33.91 քառ. մետր մակերեսով սանհանգույցը, 65.85 քառ. մետր մակերեսով սանհանգույցը, 13.83 քառ. մետր, 62.24 խմ մակերեսով պարիսպը, 16.74 քառ. մետր, 75.33 խմ մակերեսով պարիսպը, 15.3 քառ. մետր, 68.85 խմ մակերեսով պարիսպը, 282.36 քառ. մետր, 1270.8 խմ մակերեսով պարիսպը, 11.7 քառ. մետր, 52.65 խմ մակերեսով պարիսպը, 11.57 քառ. մետր, 52.07 խմ մակերեսով պարիսպը, 6.29 քառ. մետր, 28.31 խմ մակերեսով պարիսպը և 83.7 քառ. մետր, 376.69 խմ մակերեսով պարիսպը և «Գառնի» պատմամշակութային արգելոցի զբաղեցրած՝ 3.49498 հա հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 07-021-0084-0017, 09․09․2020 թվականին գրանցված վկայական N 09092020-07-0124, այսուհետ՝ անշարժ գույք) ամրացնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն):
3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել անշարժ գույքի միակողմանի ընդունման և հաշվառման աշխատանքները։
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 3-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո եռամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին:
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
30.10.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |