ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հոկտեմբերի 2025 թվականի N 1503-Ա
ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին մասը, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետն ու 22-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող՝ 44 260 000 դրամ սկզբնական արժեքով «էկզոսկելետոն» աջակցող միջոցը (UAN/GO, REF-GMO4001, SN-009, այսուհետ՝ գույք) նվիրաբերել «Զինվորի տուն» բարեգործական հասարակական կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն)՝ համաձայն կազմակերպության կողմից ներկայացված հանրօգուտ ծրագրի՝ շահառուների վերականգնողական բուժման գործընթացն առավել արդյունավետ դարձնելու նպատակով:
2․ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել 2022 թվականի հուլիսի 29-ին կնքված անհատույց օգտագործման պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիր․
2) սույն որոշման 3-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում կազմակերպության նախագահի հետ համատեղ ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում կազմակերպության նախագահի հետ կնքել գույքի նվիրաբերության պայմանագիր։
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
30.10.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |