ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հոկտեմբերի 2025 թվականի N 1525-Ա
ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ՕԳՏՎԵԼՈՒՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 47-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 7-ի N 1529-Ա որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի ապրիլի 25-ի N 611-Ա որոշման N 2 հավելվածի 1․13-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հրաժարվել «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող՝ 1,357,600 (մեկ միլիոն երեք հարյուր հիսունյոթ հազար վեց հարյուր) հատ, յուրաքանչյուրը՝ 1,000 ՀՀ դրամ անվանական արժեքով հասարակ (սովորական) անվանական բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվության իրավունքից օգտվելուց։
2. Լիազորել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը Հայաստանի Հանրապետության կառավարության անունից իրականացնելու բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվության իրավունքից օգտվելուց հրաժարվելու 1-ին փուլով նախատեսված գործընթացը։
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
30.10.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|