ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
23 հոկտեմբերի 2025 թ. |
N 436-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՐԱՄ ՍԱԹՈՒՆՑԻ ԱՆՎԱՄԲ ՓՈՂՈՑ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշման հավելվածով սահմանված կարգի 4-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան 6-րդ փողոցն (սկսում է Սիլիկյան 8-րդ փողոցից հասնում Սիլիկյան 11-րդ փողոց) անվանակոչել նշանավոր հայ կոմպոզիտոր Արամ Սաթունցի անվամբ՝ «Արամ Սաթունցի փողոց»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
|
2025 թ. հոկտեմբերի 23 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հոկտեմբերի 2025 թվական: