ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 219
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.04.1995-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1995/4, ապրիլ 1995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.04.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.04.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 ապրիլի 1995 թ. N 219

Քաղ. Երևան

 

1995 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1995 թվականի ապրիլի 5-ի «1995 թվականի գարնանային զորակոչ անցկացնելու մասին» հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքում գարնանային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով, համաձայն N 1 հավելվածի:

2. Տարածաշրջաններում գարնանային զորակոչի անցկացման աշխատանքները կոորդինացնելու և դրա նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու նպատակով ստեղծել կոորդինացիոն հանձնախմբեր, համաձայն N 2 հավելվածի:

Կոորդինացիոն հանձնախմբերի գործունեության վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության պետական նախարար Վ. Սարգսյանի վրա:

3. Հաստատել հանրապետական զորակոչային բժշկական հանձնաժողովի կազմը, համաձայն N 3 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը`

ա) 1995 թվականի գարնանային զորակոչն անցկացնել սահմանված կարգով` ապրիլ-հունիս ամիսների ընթացքում.

բ) ժամկետային զինվորական ծառայության զորակոչից խուսափող քաղաքացիների վերաբերյալ նյութերն անհապաղ ներկայացնել շրջանային (քաղաքային, միջշրջանային) դատախազական մարմիններ: 

5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության դատախազությանը`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քրեական գործեր հարուցել զորակոչից խուսափող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ և իրավասու պետական մարմինների միջոցով հայտարարել հետախուզում.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող` զորակոչից խուսափող քաղաքացիների հետախուզումը և Հայաստան վերադարձնելն իրականացնել ԱՊՀ-ի շրջանակներում` 1993 թվականի հունվարի 22-ին Մոսկվայում կնքված «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավահարաբերությունների մասին» միջպետական կոնվենցիայով նախատեսված կարգով:

Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմներին, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) ղեկավարներին`

քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո ապահովել բոլոր ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում նշված անձանց նկատմամբ աշխատանքային, տնտեսական և այլ ոլորտներում օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների անշեղ կիրառումը և այդ անձանց գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկ պահել իրավասու պետական մարմիններին.

վերահսկողություն սահմանել և ապահովել իրենց համակարգում աշխատող զորակոչային տարիքի քաղաքացիների ներկայանալը զինկոմիսարիատներ:

6. Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին` 1995 թվականի գարնանային զորակոչն անցկացնելու համար`

ա) զինկոմիսարիատներն ապահովել զորակոչային տեղամասերով, ինչպես նաև սպասարկող անձնակազմով, նյութական, դրամական, ավտոտրանսպորտային միջոցներով.

բ) հաստատել շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային զորակոչային հանձնաժողովների անհատական կազմը` դրանցում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից առաջադրված մասնագետների:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` զորակոչային բժշկական հանձնաժողովները համալրել համապատասխան մասնագետներով:

7. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը`

ա) ապահովել հասարակական կարգի պահպանումը հանրապետության քաղաքների և շրջանների զորակոչային տեղամասերում, ավտոկայարաններում և զորախմբերի ուղևորման երթուղիներում.

բ) ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքում և տարածքից դուրս զորակոչիկների որոնումն ու նրանց պարտադիր ներկայանալը զորակոչային տեղամասեր:

8. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը`

ա) ապահովել զորակոչիկների տեղափոխումը` ըստ Հայաստանի Հանրապետության զինկոմիսարիատների հայտերի.

բ) կոորդինացիոն հանձնախմբերին հատկացնել մարդատար ավտոմեքենաներ` ըստ ներկայացվող հայտերի.

գ) 1995 թվականի գարնանային զորակոչի կազմակերպման նպատակով շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային զինկոմիսարիատները և հանրապետական հավաքակետը եռամսյա ժամկետով ապահովել մինչև 3-ական մարդատար ավտոմեքենաներով և վարորդներով` ըստ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտերի:

Սահմանել, որ կոորդինացիոն հանձնախմբերի աշխատանքի և զորակոչի կազմակերպման հետ կապված ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:

9. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը, պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին` ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով գարնանային զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցուղիներում և զորակոչային տարիքի անձանց Հայաստանից մեկնումը թույլատրել միայն զինգրքույկներում ժամկետային զինվորական ծառայությունն ավարտելու կամ պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման վկայականներում (նախնական հաշվառման վկայականներում)` տարկետման իրավունքից օգտվելու մասին զինկոմիսարիատների կողմից համապատասխան նշումների առկայության դեպքում:

10. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչությանը` ընդլայնել ռազմահայրենասիրական աշխատանքների լուսաբանումը, հատուկ ուշադրություն դարձնելով 1995 թվականի գարնանային զորակոչի կազմակերպմանն ու անցկացմանը: 

11. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և հանրապետական զորակոչային հանձնաժողովի վրա:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐիչ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 1995 թ.

ապրիլի 23-ի N 219 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Վ. Սարգսյան - ՀՀ պետնախարար (նախագահ)
Ա. Հարությունյան - ՀՀ զինված ուժերի գլխավոր սպայակույտի կազմազորահավաքային գլխավոր վարչության պետ (նախագահի տեղակալ)
Վ. Սիրադեղյան - ՀՀ ներքին գործերի նախարար
Ա. Գևորգյան - ՀՀ գլխավոր դատախազ
Ա. Բաբլոյան - ՀՀ առողջապահության նախարար
Հ. Քոչինյան - ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարար
Տ. Հակոբյան - ՀՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչության պետ 
Լ. Բեգլարյան - ՀՀ կառավարության գործերի կառավարչության տնտեսության օպերատիվ կառավարման վարչության պետ
Վ. Շիրխանյան - ՀՀ կառավարության գործերի կառավարչության տասներորդ վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐիչ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 1995 թ.

ապրիլի 23-ի N 219 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԿՈՈՐԴԻՆԱՑԻՈՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԵՐԻ` ԸՍՏ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ

 

Տարածաշրջանի և

շրջանի անվանումը

 

Հանձնախմբերի անդամները

1

 

2

1-ին տարածաշրջան

Վ. Խաչատրյան

- պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ

(հանձնախմբի ղեկավար)

քաղ. Երևան

   
  Լ. Կարապետյան - ՀՀ զինված ուժերի գլխավոր սպայակույտի կազմազորահավաքային գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ
  Մ. Բադիրյան - Երևան քաղաքի դատախազ 
  Ա. Զաքարյան - Երևան քաղաքի ՆԳ վարչության պետ
  Ա. Արսենյան - ՀՀ պաշտպանության նախարարության Երևանի գոտու զինվորական ոստիկանության բաժնի պետի տեղակալ
2-րդ տարածաշրջան Ա. Քոչարյան - Շիրակի գոտում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ (հանձնախմբի ղեկավար)

Շիրակի գոտի

   
  Ա. Տեր-Թադևոսյան - ՀՀ պաշտպանության նախարարության անձնակազմի հետ տարվող աշխատանքի վարչության պետ
Գյումրի (կենտրոն)    
Մոսկովյան    
Շիրակի Վ. Հովհաննիսյան - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ
Արթիկի    
  Ա. Միքայելյան - ՀՀ ՆԳ տարածաշրջանային վարչության պետ
Ախուրյանի    
Ամասիայի Ա. Զաքարյան - ՀՀ պաշտպանության նախարարության տարածաշրջանային զինվորական ոստիկանության բաժնի պետ
Աշոցքի    
Անիի    
Թալինի    
3-րդ տարածաշրջան Գ. Դարիբալթայան - ՀՀ նախագահի խորհրդական (հանձնախմբի ղեկավար)

Վանաձորի գոտի

   
  Ա. Պետրոսյան - ՀՀ պաշտպանության նախարարի թիկունքի գծով տեղակալ 
Վանաձոր (կենտրոն) Ռ. Պողոսյան - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ 
Սպիտակի Ա. Նազարյան - ՀՀ ՆԳ տարածաշրջանային վարչության պետ
Ստեփանավանի    
Տաշիրի Խ. Հակոբյան - ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության բաժնի պետ
Գուգարքի    
4-րդ տարածաշրջան Ա. Գոմցյան - ՀՀ կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» ՀՄ-ի նախագահ, օպերատիվ կառավարման Սևանի տարածաշրջանային շտաբի պետ(հանձնախմբի ղեկավար)

Սևանի գոտի

   
Վարդենիս (կենտրոն)    
  Հ. Հարոյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Վարդենիսի    
Սևանի Վ. Վարդանյան - ՀՀ զինվորական դատախազ
Կամոյի Ի. Ամիրխանյան - ՀՀ ՆԳ տարածաշրջանային վարչության պետ
Մարտունու    
  Հ. Հարությունյան - ՀՀ պաշտպանության նախարարության Վարդենիսի զինվորական ոստիկանության բաժնի պետ
Կրասնոսելսկի    
5-րդ տարածաշրջան Գ. Մարտիրոսյան - ՀՀ պետական նախարար (հանձնախմբի ղեկավար)

Արարատի գոտի

   
  Աստ. Պետրոսյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Արարատ (կենտրոն) Գ. Կարապետյան - Արարատի միջշրջանային դատախազ
Արարատի Ա. Կահրամանյան - ՀՀ ՆԳ տարածաշրջանային վարչության պետ 
Մասիսի    
Արտաշատի  Տ. Բոստանջյան - ՀՀ պաշտպանության նախարարության Արարատի զինվորական ոստիկանության բաժնի պետի տեղակալ
Էջմիածնի    
6-րդ տարածաշրջան Ս. Աբրահամյան - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ (հանձնախմբի ղեկավար)

Սյունիքի գոտի

   
  Ա. Էլոյան - Զանգեզուրի կայազորի զինվորական դատախազ
Գորիս (կենտրոն) Ա. Տեր-Սահակյան - ՀՀ ՆԳ տարածաշրջանային վարչության պետ
Գորիսի Ա. Վարդանյան - ՀՀ պաշտպանության նախարարության Գորիսի տարածաշրջանային զինվորական ոստիկանության բաժնի պետ
Սիսիանի    
Կապանի    
Մեղրու Մ. Հայրապետյան - ՀՀ պաշտպանության նախարարության քիմիական զորքերի բաժնի պետ
Վայքի    
Եղեգնաձորի    
7-րդ տարածաշրջան Ռ. Բագոյան - ՀՀ պետական նախարար (հանձնախմբի ղեկավար)

Արմավիրի գոտի

   
  Մ. Սարգսյան - ՀՀ պաշտպանության նախարարության մարտական պատրաստականության վարչության պետ
Հոկտեմբերյան (կենտրոն) Հ. Իսաջանյան - ՀՀ դատախազության քննչական բաժնի ավագ դատախազ
Արմավիրի    
  Մ. Այվազյան - ՀՀ ՆԳ տարածաշրջանային վարչության պետ
Բաղրամյանի    
Աշտարակի Ս. Աթանեսյան - ՀՀ պաշտպանության նախարարության Արմավիրի զինվորական ոստիկանության բաժնի պետ
Ապարանի    
Արագածի    
8-րդ տարածաշրջան Ա. Ղազարյան - ՀՀ պետական նախարար (հանձնախմբի ղեկավար)

Կոտայքի գոտի

  Գ. Հարությունյան - ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր սահմանապահ կոմիսար
Աբովյան (կենտրոն)    
Կոտայքի Հ. Պալյան - ՀՀ զինվորական դատախազի տեղակալ
Հրազդանի    
Նաիրիի Ս. Մխիթարյան - ՀՀ  ՆԳ տարածաշրջանային վարչության պետ
Չարենցավան Վ. Սարգսյան - ՀՀ պաշտպանության նախարարության Կոտայքի զինվորական ոստիկանության բաժնի պետ
9-րդ տարածաշրջան Վ. Մովսիսյան - ՀՀ փախստականների հարցերի պետական վարչության պետ (հանձնախմբի ղեկավար)

Աղստևի գոտի

   
  Կ. Ելոյան - ՀՀ պաշտպանության նախարարության անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետի տեղակալ
Իջևանի Ա. Գյոզալյան - ՀՀ դատախազության քննչական մասի պետ
Թումանյանի Ա. Բուդաղյան - ՀՀ  ՆԳ տարածաշրջանային վարչության պետ
Նոյեմբերյանի    
Տաուշի Ա. Հովակիմյան - ՀՀ պաշտպանության նախարարության Իջևանի զինվորական ոստիկանության բաժնի պետ
քաղ. Դիլիջան    

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐիչ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 1995 թ.

ապրիլի 23-ի N 219 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ա. Հարությունյան - ՀՀ զինված ուժերի գլխավոր սպայակույտի կազմազորահավաքային գլխավոր վարչության պետ, գլխավոր սպայակույտի պետի տեղակալ (նախագահ)
Ա. Թոփչյան - թերապևտ
Վ. Դարբինյան - նյարդաբան
Գ. Բաբայան - քիթ-կոկորդ-ականջի մասնագետ
Ա. Շաքարյան - ակնաբույժ
Կ. Բաբայան - մաշկային բժիշկ
Հ. Սարուխանյան - վիրաբույժ
Մ. Թորոսյան - հոգեբույժ
Ն. Հարությունյան - հանձնաժողովի քարտուղար

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐիչ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ