ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 1995 թ. N 478
Քաղ. Երևան
«ՀԱՅՏԱՐԲԵՐՆՅՈՒԹՄԵԾԱՌ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԵԾԱԾԱԽ ՄԻՋՆՈՐԴԱՅԻՆ ՖԻՐՄԱ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՁԵՎՈՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սեփականաշնորհել «Հայտարբերնյութմեծառ» հանրապետական մեծածախ միջնորդային ֆիրմա» պետական ձեռնարկությունը` «Հայտարբերնյութմեծառ» հանրապետական մեծածախ միջնորդային ֆիրմա» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
2. «Հայտարբերնյութմեծառ» հանրապետական մեծածախ միջնորդային ֆիրմա» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել NN 4, 9, 11, 14, 18 դուստր ձեռնարկությունները և սեփականաշնորհել որպես «փոքր» օբյեկտներ` առաջարկելով դրանց աշխատավորական կոլեկտիվին:
3. «Հայտարբերնյութմեծառ» հանրապետական մեծածախ միջնորդային ֆիրմա» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել «Վարձույթ» պետական ձեռնարկությանը վարձակալությամբ տրված շենքը և այն հանձնել վերջինիս հաշվեկշռին:
4. «Հայտարբերնյութմեծառ» հանրապետական մեծածախ միջնորդային ֆիրմա» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը համարվում են պետական սեփականություն և սեփականաշնորհման ժամանակ չեն կարող օգտագործվել որպես վճարման միջոց:
5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 179690 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 179690 հազ. դրամ:
6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 1550,4 հազ. դրամ:
7. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 17969 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
8. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`
ա) հաստատել «Հայտարբերնյութմեծառ» հանրապետական մեծածախ միջնորդային ֆիրմա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
9. Սահմանել, որ «Հայտարբերնյութմեծառ» հանրապետական մեծածախ միջնորդային ֆիրմա» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
10. Սահմանել, որ «Հայտարբերնյութմեծառ» հանրապետական մեծածախ միջնորդային ֆիրմա» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
11. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Հայտարբերնյութմեծառ» հանրապետական մեծածախ միջնորդային ֆիրմա» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 12.12.1995, N 108 | --------- |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|