ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 277
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.05.1995-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1995/5, մայիս 1995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.05.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.05.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 մայիսի 1995 թ. N 277
Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1994 թվականի մայիսի 25-ի «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման մասին» որոշման 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 29-ի N 495 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարության ժամանակավոր կանոնադրությունում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) 2-րդ կետի 2-րդ պարբերությունում «բնօգտագործման նորմատիվների» բառերը փոխարինել «բնապահպան և բնօգտագործման նորմատիվների» բառերով.

բ) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝

«կազմակերպում է մթնոլորտն աղտոտող նյութերի արտանետումների պետական էկոլոգիական նորմավորումը և պետական հաշվառումը։».

գ) 3-րդ կետի 11-րդ պարբերությունում «մթնոլորտային օդի պահպանության» բառերը փոխարինել «մթնոլորտ արտանետվող նյութերի» բառերով։

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ (ցանկը կցվում է)։

3. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին և պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմներին՝ գերատեսչական նորմատիվային ակտերը համապատասխանեցնել «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ է

ՀՀ կառավարության 1995 թ.

մայիսի 22-ի N 277 որոշմամբ

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ

 

1. Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1959 թվականի սեպտեմբերի 1-ի «Բնության պահպանման հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» N 358 որոշումը։

2. Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1960 թվականի հոկտեմբերի 19-ի «Հայկական ՍՍՌ բնության, պահպանության հասարակական տեսչության կանոնադրությունը հաստատելու մասին» N 447 որոշումը:

3. Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1964 թվականի հունվարի 22-ի «Մթնոլորտի օդն արդյունաբերական թափթփուկներից և ավտոմոբիլների կողմից արտանետված գազերից կեղտոտվելուց պահպանելու միջոցառումների մասին» N 14 որոշումը։

4. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1969 թվականի մայիսի 20-ի «Ջրային ռեսուրսները և մթնոլորտը կեղտոտումից պահպանելու գործի հետագա բարելավման մասին» N 310 որոշումը։

5. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1970 թվականի մայիսի 25-ի «Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1969 թվականի մայիսի 20-ի «Ջրային ռեսուրսները և մթնոլորտային օդն աղտոտումից պահպանելու գործի հետագա բարելավման միջոցառումների մասին» N 310 որոշման կատարման ընթացքի մասին» N 311 որոշումը։

6. ՀԿԿ Կենտկոմի և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1973 թվականի օգոստոսի 15-ի «ՍՄԿԿ Կենտկոմի և ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1972 թվականի դեկտեմբերի 29-ի «Բնության պահպանությունն ուժեղացնելու և բնական ռեսուրսների օգտագործումը բարելավելու մասին» N 898 որոշումը» N 436 որոշումը։

7. ՀԿԿ Կենտկոմի և Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1979 թվականի մարտի 13-ի «ԽՄԿԿ Կենտկոմի և ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1978 թվականի դեկտեմբերի 1-ի «Բնության պահպանությունն ուժեղացնելու և բնական ռեսուրսների օգտագործումը բարելավելու լրացուցիչ միջոցառումների մասին» N 159 որոշումը:

8. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1980 թվականի մայիսի 26-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1980 թվականի ապրիլի 1-ի «Հայկական ԽՍՀ քաղաքներում մթնոլորտային օդի պահպանությունն ուժեղացնելու միջոցառումների մասին» N 266 որոշումը» N 291 որոշումը։

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան