ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մարտի 1995 թ. N 129
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
I. Հաստատել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի`
1. 1995 թվականի հունվարի 5-ի N 144j որոշումը՝
ա) «Հայավտոսերվիս» ՊՁ-ի Վանաձորի ավտոտեխսպասարկման և առևտրի դուստր ձեռնարկություն
բ) «Հայավտոսերվիս» ՊՁ-ի Աբովյանի ավտոտեխսպասարկման և առևտրի դուստր ձեռնարկություն
պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով։
2. 1995 թվականի հունվարի 5-ի N 144j-1 որոշումը՝
ա) «Հայավտոսերվիս» ՊՁ-ի Երևանի ավտոտեխսպասարկման և պահպանման դուստր ձեռնարկություն
բ) «Հայավտոսերվիս» ՊՁ-ի Զվարթնոցի ավտոտեխսպասարկման դուստր ձեռնարկություն
գ) «Հայավտոսերվիս» ՊՁ-ի Երևանի ավտոտեխսպասարկման և տրանսպորտի դուստր ձեռնարկություն
դ) «Հայավտոսերվիս» ՊՁ-ի Երևանի միջշրջանային ավտոտեխսպասարկման և առևտրի դուստր ձեռնարկություն
ե) «Հայավտոսերվիս» ՊՁ
պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին։
3. 1994 թվականի նոյեմբերի 30-ի N 112j-1 որոշումը՝ Երևանի փայտամշակման կոմբինատ պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով։
4. 1994 թվականի հոկտեմբերի 28-ի N 91j-2 որոշման 1-ին կետը՝ Թալինի պանրի գործարան պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին։
5. 1994 թվականի հոկտեմբերի 26-ի N 91j-6 որոշման 1-ին կետը՝ Ախուրյանի կաթի գործարան պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորhման մասին։
6. 1994 թվականի նոյեմբերի 15-ի N 102j որոշման 1-ին կետը՝ Ջերմուկի հանքային ջրի գործարան պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին։
7. 1994 թվականի նոյեմբերի 15-ի N 102j-7 որոշման 1-ին կետը՝ Երևանի արևելյան արտադրանքների կոմբինատ պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին։
8. 1994 թվականի նոյեմբերի 15-ի N 102j-8 որոշման 1-ին կետը՝ Արտաշատի պահածոների գործարան պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին։
9. 1994 թվականի նոյեմբերի 15-ի N 102j-17 որոշման 1-ին կետը՝ Եղվարդի գինու գործարան պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:
10. 1994 թվականի նոյեմբերի 15-ի N 102j–4 որոշման 1-ին կետը՝ «Արարատ» ԱՄ-ի գինեթթվի գործարան պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին։
11. 1994 թվականի դեկտեմբերի 15-ի N 118j որոշումը՝
ա) Արտենիի գինու գործարան
բ) Դիլիջանի հանքային ջրերի գործարան
պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով։
12. 1995 թվականի հունվարի 5-ի N 138j-1 որոշումը՝
Սևանի ձուկկոմբինատ պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:
13. 1995 թվականի հունվարի 5-ի N 138j-2 որոշումը՝
ա) Դալարի գինու գործարան
բ) «Հայձուկարդառ» միավորում
պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով։
14. 1994 թվականի նոյեմբերի 15-ի N 100j-13 որոշման 1-ին կետը՝ «Երկգունմետ» արտադրական-մթերման պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին։
15. 1994 թվականի նոյեմբերի 28-ի N 108j-29 որոշման 1-ին կետը՝ «Հայմեքենա» ԳԱՊԴՁ-ի գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին։
16. 1994 թվականի դեկտեմբերի 15-ի N 119j-3 որոշումը՝ «Անի-Կոնտ» դուստր ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով։
17. 1995 թվականի հունվարի 5-ի N 139j-6 որոշումը՝ «Դվին» պետական արտադրաառևտրական կոնցեռնի գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով։
II. Երևանի փայտամշակման կոմբինատ պետական ձեռնարկությունը վերակազմավորել փակ բաժնետիրական ընկերության, հետագայում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որպես բաց բաժնետիրական ընկերություն վերագրանցվելու իրավունքով։
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |