ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 ապրիլի 1995 թ. N 210
Քաղ. Երևան
«ՎԱՆԱՁՈՐԻ ՃՇԳՐԻՏ ՀԱՍՏՈՑՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՁԵՎՈՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սեփականաշնորհել «Վանաձորի ճշգրիտ հաստոցների գործարան» պետական ձեռնարկությունը` «Վանաձորի ճշգրիտ հաստոցների գործարան» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
2. «Վանաձորի ճշգրիտ հաստոցների գործարան» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել «Մեծավանի հաստոցաշինական հանգույցների գործարան» դուստր ձեռնարկությունը և հանձնել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությանը` հետագայում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհելու համար:
3. «Վանաձորի ճշգրիտ հաստոցների գործարան» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը համարվում են պետական սեփականություն և սեփականաշնորհման ժամանակ չեն կարող օգտագործվել որպես վճարման միջոց:
4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 636 մլն 960 հազ. դրամ, որից բաց բաժանորդագրության ենթակա մասը` 509 մլն 570 հազ. դրամ:
5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաց բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 50956 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
6. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`
ա) հաստատել «Վանաձորի ճշգրիտ հաստոցների գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
7. Սահմանել, որ «Վանաձորի ճշգրիտ հաստոցների գործարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
8. Սահմանել, որ «Վանաձորի ճշգրիտ հաստոցների գործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում արժեթղթերի թողարկման ազդագրում նշված ժամկետում:
9. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Վանաձորի ճշգրիտ հաստոցների գործարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
10. Գաղտնի:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |