ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՐՏԱՇԱՏԻ ՏՐԻԿՈՏԱԺԻ-ԳԱԼԱՆՏԵՐԵԱՅԻ ԱՄ-Ի ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ՖԱԲՐԻԿԱ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՁԵՎՈՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 178
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.04.1995-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1995/4, ապրիլ 1995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.04.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.04.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 ապրիլի 1995 թ. N 178

Քաղ. Երևան

 

«ԱՐՏԱՇԱՏԻ ՏՐԻԿՈՏԱԺԻ-ԳԱԼԱՆՏԵՐԵԱՅԻ ԱՄ-Ի ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ՖԱԲՐԻԿԱ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՁԵՎՈՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սեփականաշնորհել «Արտաշատի տրիկոտաժի-գալանտերեայի ԱՄ-ի գլխամասային ֆաբրիկա» պետական ձեռնարկությունը՝ «Արտաշատի տրիկոտաժի-գալանտերեայի ԱՄ-ի գլխամասային ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով։

2. «Արտաշատի տրիկոտաժի-գալանտերեայի ԱՄ-ի գլխամասային ֆաբրիկա» պետական ձեռնարկության N 1 և N 2 բնակելի շենքերը սահմանված կարգով հանձնել պատգամավորների Արտաշատի քաղխորհրդի գործկոմի տնօրինությանը։

3. «Արտաշատի տրիկոտաժի-գալանտերեայի ԱՄ-ի գլխամասային ֆաբրիկա» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը համարվում են պետական սեփականություն և սեփականաշնորհման ժամանակ չեն կարող օգտագործվել որպես վճարման միջոց։

4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 11662 հազ. դրամ, որից ազատ բաժանորդագրության ենթակա մասը՝ 9330 հազ. դրամ։

5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի ազատ բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 4662 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 200 դրամ անվանական արժեքով։

6. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Արտաշատի տրիկոտաժի-գալանտերեայի ԱՄ-ի գլխամասային ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

7. Սահմանել, որ «Արտաշատի տրիկոտաժի-գալանտերեայի ԱՄ-ի գլխամասային ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի, անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

8. Սահմանել, որ «Արտաշատի տրիկոտաժի-գալանտերեայի ԱՄ-ի գլխամասային ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում արժեթղթերի թողարկման ազդագրում նշված ժամկետում։

9. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր, պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Արտաշատի տրիկոտաժի-գալանտերեայի ԱՄ-ի գլխամասային ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան