ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
«22» հոկտեմբեր 2025 թ. |
N 6481-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ (ԴԵՂԱՏՈՒՆ (ԴԵՂԵՐ ՉՊԱՏՐԱՍՏՈՂ)), ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ, ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՄ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԾ` ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 23.1-ին հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 1-ին բաժնի 7-րդ կետը, 3-րդ բաժնի 2-րդ, 3-րդ կետերը Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի դրական եզրակացությունը, հաշվի առնելով, որ հրամանում նշված անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց կողմից դեղատնային գործունեության (դեղատուն (դեղեր պատրաստող և չպատրաստող)), բժշկական օգնության և սպասարկման իրականացման, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի իրականացման լիցենզիաներ ստանալու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են «Լիցենզավորման մասին» օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 և 2011 թվականի մարտի 18-ի N 281-Ն որոշումների պահանջներին`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Բավարարել դեղատնային գործունեության (դեղատուն (դեղեր չպատրաստող)), բժշկական օգնության և սպասարկման իրականացման, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի իրականացման լիցենզիաներ տրամադրելու վերաբերյալ Առողջապահության նախարարություն ներկայացված հայտերը` հատկացնելով լիցենզիաներ հետևյալ հայտատուներին.
|
1) «ԹԱՐԳԵԹ ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
դեղատնային գործունեություն դեղատուն (դեղեր չպատրաստող) |
|
2) «ՍՈԼԻՆԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
դեղատնային գործունեություն դեղատուն (դեղեր չպատրաստող) |
|
3) «ՄԱՏՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
դեղատնային գործունեություն դեղատուն (դեղեր չպատրաստող) |
|
4) «ԶԱՌԱ ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
դեղատնային գործունեություն դեղատուն (դեղեր չպատրաստող) |
|
5) «ՖԹ-ԴԵՂԱՏՈՒՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
դեղատնային գործունեություն դեղատուն (դեղեր չպատրաստող) |
|
6) ՄԱՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ անհատ ձեռնարկատեր |
դեղատնային գործունեություն դեղատուն (դեղեր չպատրաստող) |
|
7) ԼԵՎՈՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ անհատ ձեռնարկատեր |
դեղատնային գործունեություն դեղատուն (դեղեր չպատրաստող) |
|
8) «ՀԱՅ ՄԱՅՐԵՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԿ |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
9)«ԴԻԱԳՆՈՍՏԻԿԱ ԲԺՇԿԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» փակ բաժնետիրական ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
10) «ԹԱԼԻՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
11) «ԱՐԻՆՏԵՐԼԵՎ» փակ բաժնետիրական ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
12) ԵՐԵՎԱՆԻ «ՍԵԲԱՍՏԻԱ» ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ փակ բաժնետիրական ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
13).ԵՐԵՎԱՆԻ «ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ» ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ փակ բաժնետիրական ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
14) «ՈՒԻԳՄՈՐ ԳՐՈՒՓ» փակ բաժնետիրական ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
15) «ՆՈՐԱԴԵՆՏ» ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ փակ բաժնետիրական ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
16) «ԱՂԱԲԵԿՅԱՆ» ԱԽՏՈՐՈՇԻՉ ԿԼԻՆԻԿԱ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
17) «ԴՈԿՏՈՐ ԼԱԲ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
18) «Ս. ԱՍԱՏՐՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
19) «ՌԱՖ ԴԵՆՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
20) ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ «ԿՈՒԱԼԻՍ ՎԻՏԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
21) «ԲԵՍԹ ՎԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
22) «ՎԻԱ ԷՍԹԵՏԻԿ ԱԿԱԴԵՄԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
23) «ԷՆԵՐԳՈ ԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
24) ՄԳՐԴԻՉ ԲՈՅԱԴՋՅԱՆ անհատ ձեռնարկատեր |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
25) ԱՐԱԻԿ ԻԿԻԼԻԿՅԱՆ անհատ ձեռնարկատեր |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
26) ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ անհատ ձեռնարկատեր |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
27) ՍԵՐԳԵՅ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ անհատ ձեռնարկատեր |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
28) ԱՆԳԻՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ անհատ ձեռնարկատեր |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
29) ԱՐՏՈՒՐ ՄԵՍՐՈՊՅԱՆ անհատ ձեռնարկատեր |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
30) ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ անհատ ձեռնարկատեր |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
31) «ՌԵՖԼԱԲՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտահանում, ներմուծում և մեծածախ առևտուր |
2. Սույն հրամանի 1-ին կետում նշված անհատ ձեռնարկատերերից և իրավաբանական անձանցից յուրաքանչյուրին Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 և 2011 թվականի մարտի 18-ի N 281-Ն որոշումների պահանջներին համաձայն լիցենզիան տրամադրել հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու դեպքում, իսկ չվճարելու դեպքում այդ հայտերը համարել մերժված:
3. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
4. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուներին:
5. Հրամանն ուժի մեջ է մտնում սույն հրամանի 1-ին կետում նշված անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց իրազեկելուն հաջորդող օրվանից:
6. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտը ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
| Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|