ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հուլիսի 1995 թ. N 420
Քաղ. Երևան
«ՎԱՆԱՁՈՐԻ ՄՍԻ ԿՈՄԲԻՆԱՏ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՁԵՎՈՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սեփականաշնորհել «Վանաձորի մսի կոմբինատ» պետական ձեռնարկությունը` «Վանաձորի մսի կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
2. Սեփականաշնորհումն իրականացնել բաց աճուրդով` Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 12-ի «Աճուրդային վաճառքի ձևով արժեթղթերի տեղաբաշխման կարգի հաստատման մասին» N 197 որոշմամբ սահմանված կարգով:
3. «Վանաձորի մսի կոմբինատ» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել ֆիրմային խանութը և սեփականաշնորհել որպես «փոքր» օբյեկտ` առաջարկելով աշխատավորական կոլեկտիվին:
4. «Վանաձորի մսի կոմբինատ» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել Ալավերդի քաղաքի սպնդանոցը, լուծարել և գույքը վաճառել աճուրդով:
5. «Վանաձորի մսի կոմբինատ» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը համարվում են պետական սեփականություն և սեփականաշնորհման ժամանակ չեն կարող օգտագործվել որպես վճարման միջոց:
6. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 5400 հազ. դրամ, որից աճուրդային վաճառքի ենթակա մասը` 4320 հազ. դրամ:
7. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 8917 հազ. դրամ:
8. Ընկերության կանոնադրական հիմնադրամը համապատասխանում է 540 սովորական բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով, որից աճուրդային վաճառքի ենթակա մասը` 432 սովորական բաժնետոմսի:
9. Աճուրդային վաճառքն իրականացնել բաժնետոմսերի փաթեթներով (լոտերով), պետական բաժնեմասը տրոհելով 8 լոտի` յուրաքանչյուրում 54 բաժնետոմս` 540 հազ. դրամ մեկնարկային գնով:
10. Աճուրդում չտեղաբաշխված լոտերը համարվում են պետական սեփականություն և տնօրինվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության կողմից` մինչև դրանց հետագա տեղաբաշխումը:
11. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`
ա) հաստատել «Վանաձորի մսի կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
12. Սահմանել, որ «Վանաձորի մսի կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի աճուրդային վաճառքն իրականացվում է բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից հետո մեկ ամսվա ընթացքում:
13. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Վանաձորի մսի կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում իրականացնել աճուրդը:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |