ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
23 հոկտեմբերի 2025 թ. |
N 434-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԱՄԻՐՅԱՆ ՓՈՂՈՑԻ ՄԱՅԹԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1098-Ն որոշման հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետը.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ամիրյան փողոցի մայթերի վերանորոգման աշխատանքների ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
|
2025 թ. հոկտեմբերի 23 Երևան |
|
Հավելված Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի հոկտեմբերի 23-ի |
ԾՐԱԳԻՐ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԱՄԻՐՅԱՆ ՓՈՂՈՑԻ ՄԱՅԹԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
1. Քաղաքային ենթակառուցվածքների բարելավման համատեքստում առաջնային կարևորություն ունի մայթերի վերանորոգումն ու բարեկարգումը, որը կապահովի ոչ միայն քաղաքացիների ամենօրյա տեղաշարժի հարմարավետությունը, այլև կհանդիսանա հանրային անվտանգության կարևոր գործոն։
2. Անհրաժեշտ է իրականացնել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ամիրյան փողոցի մայթերի վերանորոգման շինարարական աշխատանքներ, մասնավորապես՝ գրունտների մշակում, հողային աշխատանքների իրականացում, քանդման և ապամոնտաժման աշխատանքների իրականացում, հին նստարանների ու աղբամանների ապամոնտաժում, բազալտե և տուֆե սալիկների տեղադրում, եզրաքարերի տեղադրում, ջրահեռացման անձրևատարի կառուցում բազալտե սալերով, թեքահարթակի երեսպատում, ասֆալտի շերտի իրականացում, դիտահորերի տեղադրում, աղբամանների և նստարանների տեղադրում, ոռոգման ցանցի կառուցում:
3. Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ամիրյան փողոցի մայթերի վերանորոգման աշխատանքների իրականացման համար մշակվել են նախագծանախահաշվային փաստաթղթերը՝ համաձայն որոնց նախահաշվային արժեքը կազմում է 477,107.9 հազար դրամ, որից ՝
1) Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ամիրյան փողոցի մայթերի վերանորոգման աշխատանքներ՝ 468,211.8 հազար դրամ,
2) Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ամիրյան փողոցի մայթերի վերանորոգման աշխատանքների որակի տեխնիկական հսկողության ծառայություն՝ 6,086.8 հազար դրամ,
3) Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ամիրյան փողոցի մայթերի վերանորոգման աշխատանքների հեղինակային հսկողության ծառայություն՝ 2,809.3 հազար դրամ:
4. Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ամիրյան փողոցի մայթերի վերանորոգման աշխատանքների ծրագրի ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել Երևան քաղաքում գտնվող պետական սեփականություն համարվող անշարժ գույքի, իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության, այդ թվում՝ անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացված միջոցների շրջանակում։
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|