ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
23 հոկտեմբերի 2025 թ. |
N 420-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՇԱՀՈՒԹԱԲԱԺՆԻ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ՎՃԱՐՈՒՄ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ՏՈԿՈՍՆԵՐԻ՝ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 49-րդ հոդվածով, ինչպես նաև «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2010 թվականի մարտի 18-ի հ.69-Ա որոշումը, ինչպես նաև՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի 2025 թվականի հոկտեմբերի 8-ի հ.Ն/59623-25 գրությունը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. «Մալաթիա-Սեբաստիա առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանն ազատել 2024 թվականի տնտեսական գործունեության արդյունքներով զուտ շահույթից Երևանի բյուջե վճարման ենթակա 21939.6 հազ.դրամ (քսանմեկ միլիոն ինը հարյուր երեսունինը հազար վեց հարյուր դրամ) շահութաբաժնի գծով պարտավորության մայր գումարի, ինչպես նաև՝ սահմանված ժամկետում վճարում չկատարելու համար հաշվարկվող տոկոսների վճարումից:
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
|
2025 թ. հոկտեմբերի 23 Երևան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|