ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
23 հոկտեմբերի 2025 թ. |
N 417-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ 5-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2-ՐԴ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1.1-րդ և 4-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2025 թվականի հոկտեմբերի 20-ի N 4285-Ա որոշումը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Երևան քաղաքի ավագանու 5-րդ նստաշրջանի 2-րդ նիստի օրակարգը (կցվում է)։
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
|
2025 թ. հոկտեմբերի 23 Երևան |
ՕՐԱԿԱՐԳ
1. Երևանի ավագանու 5-րդ նստաշրջանի 2-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 268-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
3. Աուդիտորական ծառայություն ներգրավելու մասին: (Չզեկուցվող)
4. «Մալաթիա-Սեբաստիա» առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2024 թվականի տնտեսական գործունեության արդյունքներով հաշվարկված շահութաբաժնի գծով պարտավորության և սահմանված ժամկետում վճարում չկատարելու համար հաշվարկվող տոկոսների՝ Երևան քաղաքի բյուջե վճարումից ազատելու մասին: (Չզեկուցվող)
5. Վարչական իրավախախտում կատարած անձանց փոխարեն համայնքի բյուջեից վճարում կատարելու մասին: (Չզեկուցվող)
6. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 267-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ, Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 266-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին: (Չզեկուցվող)
7. Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 23-ի N 632-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
8. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի նոյեմբերի 18-ի N 37-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
9. Գույքը սեփականության իրավունքով անհատույց օտարելու մասին: (Չզեկուցվող)
10. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 259-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին: (Չզեկուցվող)
11. Անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
12. Որպես նվիրաբերություն հողամաս տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
13. Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Արին-Բերդի փողոց 3-րդ նրբանցք հ.17/2 հասցեում լոգիստիկ պահեստային կենտրոնի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
14. Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Արին-Բերդի փողոց հ.10/18 հասցեում պահեստային շինությունների կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
15. Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտա հ.28/26 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
16. Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Իսակովի պողոտա հ.31 հասցեում առևտրի կենտրոնի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
17. Հակոբ Հակոբյանի հեղինակած «Կնոջ ֆիգուր» քանդակի տեղադրմանը համաձայնություն տալու մասին: (Չզեկուցվող)
18. Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ամիրյան փողոցի մայթերի վերանորոգման աշխատանքների ծրագիրը հաստատելու մասին: (Չզեկուցվող)
19. Երևան քաղաքում Ալեքսանդր Աճեմյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)
20. Երևան քաղաքում Արամ Սաթունցի անվամբ փողոց անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)
21. Որպես նվիրատվություն գույք ընդունելու մասին: (Չզեկուցվող)
22. Երևան քաղաքում Քըրք Քըրքորյանի անվամբ փողոց անվանափոխելու մասին: (Զեկուցվող)
23. Ավետիք (Ավիկ) Վիգենի Իսահակյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին: (Զեկուցվող)
24. Մարկ Վլադիմիրի Գրիգորյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին: (Զեկուցվող)
25. Տարոն Արտավազդի Մուրադյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին: (Զեկուցվող)
26. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 268-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Զեկուցվող)
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|