ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հոկտեմբերի 2025 թվականի N 1499-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, «ՋԻ ԹԻ ԲԻ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ԵՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48.1-ին հոդվածով, 49-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 76-րդ հոդվածի 5-րդ մասով, «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մաuին» oրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մաuով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2-րդ կետի «է» ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ Երևանի քաղաքապետարանի կողմից 15.01.2025 թ. հայտարարված «Կասկադ համալիրի վերակառուցման «Կասկադ մշակութային հանգույց» ճարտարապետական նախագծի իրականացման իրավունքի շնորհման բաց մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված «ՋԻ ԹԻ ԲԻ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ», «ՌԵԱԼ ՋԻ», «ԿԱՐԳՈ ՍԸԼՈՒՇՆ ԲՐՈՔԵՐԵՅՋ», «ԿԱՐԳՈ ԷՔԱՊՐԵՍ ՋՈՐՋԻԱ» ՍՊ ընկերությունների անունից՝ 29.01.2025 թ․համատեղ գործունեության մասին պայմանագրի հիման վրա, այսուհետ՝ Կոնսորցիումի անունից հանդես եկող իրավաբանական անձ՝ «ՋԻ ԹԻ ԲԻ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված՝ Երևանի Թամանյան 10/1 հասցեի (01-006-0012-0122 կադաստրային ծածկագրով) 2.448102 հա մակերեսով հողամասում՝ այսուհետ Ա1 գոտի, «Կասկադ մշակութային հանգույց» ճարտարապետական նախագծի իրականացման, Թամանյան 10/3 հասցեի (01-006-0012-0003, 01-006-0012-0116, 01-006-0012-0006 կադաստրային ծածկագրերով) 0.1953, 4.636157 և 0.04 հա մակերեսներով հողամասներում՝ այսուհետ Բ1 և Բ2 գոտի, և վերջինիս հարակից հյուսիսային հատվածից Բ2 գոտու համար նախատեսված հողամասով, արևմտյան հատվածից դեպի Կասկադ համալիրի աստիճաններ ձգվող հողամասով, հարավային հատվածից ճանապարհով և արևելյան կողմից հետագայում որպես քաղաքային կանաչապատման ենթակա հողամասով պարփակված մոտ 1,8 հա մակերեսով տարածքում՝ այսուհետ Բ3 գոտի, բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման և դրան հարակից Անտառային 2/1 հասցեի՝ 1.825377 հա մակերեսով (01-006-0012-0115 կադաստրային ծածկագրով) հողամասում կանաչապատում իրականացնելու ներդրումային ծրագրին (այսուհետ՝ ծրագիր)` համաձայն N 1 հավելվածի:
2. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված Երևան համայնքի վարչական տարածքում գտնվող Թամանյան 10/1 հասցեի 2.448102 հա մակերեսով հողամասը՝ առանց մրցույթի կառուցապատման իրավունքով տրամադրելուն՝ «Կասկադ մշակութային հանգույց» ճարտարապետական նախագծի իրականացման նպատակով՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Համաձայնություն տալ Երևան համայնքի վարչական տարածքում գտնվող Թամանյան 10/3 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող 0.1953, 4.636157 և 0.04 հա մակերեսներով, 10,449,275,265 դրամ շուկայական արժեքին մոտարկված ընդհանուր կադաստրային արժեք ունեցող հողամասերը «ՋԻ ԹԻ ԲԻ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊ ընկերությանն ուղղակի վաճառքով՝ տարաժամկետ վճարման եղանակով օտարելուն՝ բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման նպատակով՝ համաձայն N 3 հավելվածի:
4. Լիազորել Երևանի քաղաքապետին Հայաստանի Հանրապետության անունից «ՋԻ ԹԻ ԲԻ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊ ընկերության հետ կնքելու Երևան քաղաքում գտնվող, հյուսիսային հատվածից Բ2 գոտու համար նախատեսված հողամասով, արևմտյան հատվածից դեպի Կասկադ համալիրի աստիճաններ ձգվող հողամասով, հարավային հատվածից ճանապարհով և արևելյան կողմից հետագայում որպես քաղաքային կանաչապատման ենթակա հողամասով պարփակված մոտ 1,8 հա մակերեսով տարածքում՝ համաձայն N 4 հավելվածի, սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագիր:
5. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասերը կարող են օգտագործվել բացառապես «Կասկադ մշակութային հանգույց» ճարտարապետական նախագծի իրականացման նպատակով:
6. Առաջարկել Երևանի քաղաքապետին «ՋԻ ԹԻ ԲԻ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊ ընկերության հետ համատեղ ապահովել սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերում նշված հողամասերի կառուցապատման իրավունքով տրամադրման և ուղղակի ձևով, տարաժամկետ վճարման պայմանով, օտարման պայմանագրերի` սահմանված կարգով կնքումը՝ սահմանելով կառուցապատման պայմանագրի հիմնական կետերը՝ համաձայն՝ N 5 հավելվածի, և հողամասի օտարման պայմանագրի հիմնական կետերը՝ համաձայն N 6 հավելվածի:
7. Առաջարկել Երևանի քաղաքապետին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կառավարության հաստատմանը ներկայացնել ներդրումային ծրագրով նախատեսված հողատարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշման նախագիծը:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
24.10.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|