ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 4252-Ա |
«16» հոկտեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի Հ.3985-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
1․ Երևանի քաղաքապետի 2023թ. դեկտեմբերի 4-ի «Երևան, Շենգավիթ, Արտաշեսյան պողոտա, հ.94/21 հասցեում սեփականության իրավունքով Երևանի պողպատյա խողովակների գործարան «Մետալ Ստիլ» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող և Արտաշեսյան պողոտա, հ.94/47 հասցեում Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ իրականացված կառույցներն օրինականացնելու մասին» հ.3985-Ա որոշման 3-րդ կետում` «930,0 քառ․մ» բառերը փոխարինել «820,06 քառ․մ» բառերով։
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|