ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի Հ.3982-Ա ԵՎ Հ.3981-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 4219-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.10.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 16.10.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
15.10.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
15.10.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.10.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4219-Ա

«15» հոկտեմբերի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի Հ.3982-Ա ԵՎ Հ.3981-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Վարդան Ղազարյանի լ/ա Արսեն Ղազարյանի դիմումը՝ Երևանի քաղաքապետի 2025 թվականի սեպտեմբերի 30-ի հ.3982-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով.

1. Երևանի քաղաքապետի 2025 թվականի սեպտեմբերի 30-ի «Հաղթանակ թիվ 11-2 և 11-2ա հասցեներում գտնվող հողամասերի սահմանները ճշտելու և հատակագծեր թողարկելու մասին» հ.3982-Ա որոշման 1-ին պարբերությունում և 1-ին կետում` «Արսեն Ղազարյանին փոխանցված» բառերը փոխարինել «Վարդան Ղազարյանին փոխանցված» բառերով։

2. Երևանի քաղաքապետի 2025 թվականի սեպտեմբերի 30-ի «Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 9-ի հ.390-Ա որոշման հիման վրա հողամասերի փոխանակություն կատարելու մասին» հ.3981-Ա որոշման վերնագրում` «2022» թիվը փոխարինել «2025» թվով:

 

Տ. Ավինյան