ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 4242-Ա |
«16» հոկտեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ՀՀ վարչական դատարանի 31.05.2023 թվականի թիվ ՎԴ/4368/05/22 վարչական գործերով վճիռը, ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի N731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետով, ինչպես նաև հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 08.10.2025թ. տրված մասնագիտական եզրակացությունը, կառույցն իրականացրած անձի դիմումները (11.03.2025թ. հ.Դ-25561-25, 07.07.2025թ. հ.Դ-72495-25, 20.08.2025թ. հ.Դ-91128-25, 26.08.2025թ. հ.Դ-93798-25).
1. Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող, Երևանի Ռուբինյանց փողոց, հ.27/88 հասցեում գտնվող 30,7քմ ընդհանուր մակերեսով հողամասում կառուցված՝ բնակելի տուն գործառական նշանակությամբ ինքնակամ կառույցը, համարել Երևան քաղաքի սեփականությունը և այն ճանաչել օրինական (կցվում են հողամասի և շինությունների հատակագծերը)։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված օրինականացված կառույցը և հողամասը` գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով ձեռք բերելու առաջարկ կատարել կառույցն իրականացրած անձ՝ Աշոտ Արշակի Ղարիբյանին, այսուհետ՝ Գնորդ։
3. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետին` ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 1-ին կետում նշված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օրինականացման համար սահմանված չափով և կարգով գումարների վճարումից և այդ մասին Երևան համայնքի բյուջեի համապատասխան հաշվին մուտքագրված լինելու փաստը հավաստող աշխատակազմի ֆինանսական վարչության կողմից տրամադրված գրավոր տեղեկանք-քաղվածքը ստանալուց հետո, 30-օրյա ժամկետում Երևանի քաղաքապետի անունից Գնորդի հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, դրա ուժի մեջ մտնելու օրվանից՝ երկամսյա ժամկետում։
5. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:
| Տ. Ավինյան |