ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի Հ.6023-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 4230-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.10.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 16.10.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
16.10.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
16.10.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.10.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4230-Ա

«16» հոկտեմբերի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի Հ.6023-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 37-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով լ/ա Սիրանուշ Ասատրյանի 14.10.2025թ. հ.Դ-113408-25 դիմումը.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2010 թվականի դեկտեմբերի 27-ի «Անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին» հ.6023-Ա որոշման հավելվածի 10-րդ կետը:

3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

16.10.2025 թ.

հ. 4230-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ՝ ի դեմս ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գ. Հովսեփյան փողոց, հեռուստա-աշտարակին հարող տարածք

հողամաս

Գ. Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող հողամասի /վկ. հ.20062025-01-0292/ բաժանման հատակագծով առանձնացվող 358.0քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Գ. Հովսեփյան փողոց, հ.66/4

010938QMNX8J

 

2

Վարդան Սարգսյան /լիազորված անձ/

Անահիտ Գրիգորյան

Ա. Արմենակյան փողոց, հ.125 շենք, հ.16/1 և հ.16/2

տարածք

Անահիտ Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող, Ա. Արմենակյան փողոցի հ.125 շենքի հ.16/1 և հ.16/2 հասցեներում գտնվող տարածքներին /վկ.հ. 27072022-01-0052 և հ.29072022-01-0298/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Ա. Արմենակյան փողոց, հ.125 շենք, շինություն հ.16/1

01093HV4DADS

 

3

Գեղամ Պողոսյան

Աշոտի փողոց, հ.13

հողամաս

Գեղամ Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող, Աշոտի փողոցի հ.13 հասցեում գտնվող հողամասի բաժանման հատակագծով առանձնացվող 200քմ մակերեսով մասին /վկ. հ.02102025-01-0461/ տրամադրել հասցե՝ Հաղթանակ թաղամաս, 4-րդ փողոց, 4-րդ նրբանցք, հ.13/1

01073E9NL5JA

 

4

Գեղամ Պողոսյան

Աշոտի փողոց, հ.13

հողամաս

Գեղամ Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող, Աշոտի փողոցի հ.13 հասցեում գտնվող հողամասի մնացորդային 200քմ մակերեսով մասին /վկ. հ.02102025-01-0461/ տրամադրել հասցե՝ Հաղթանակ թաղամաս, 4-րդ փողոց, 4-րդ նրբանցք, հ.13

010736TFSJ5M

 

5

Սիրանուշ Ասատրյան /լիազորված անձ/

«ԻՏԱՐԿՈ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՓԲԸ

Մամիկոնյանց փողոց, հ.40

տարածք

«ԻՏԱՐԿՈ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Մամիկոնյանց փողոցի հ.40 հասցեում գտնվող տարածքին /վկ. հ.08102025-01-0160/ տրամադրել հասցե՝ Մամիկոնյանց փողոց, հ.40 շենք, շինություն հ.53

010336Q8ENYL

 

6

Մայիս Ամոյան

Մուշական փողոց, հ.88

հողամաս

Մայիս Ամոյանին սեփականության իրավունքով պատկանող, Մուշական փողոցի հ.88 հասցեում գտնվող հողամասին /վկ. հ.14062023-01-0171/ տրամադրել հասցե՝ Մուշական թաղամաս, 7-րդ փողոց, հ.25

01053NCVNQ99

 

7

Արթուր, Սուսաննա, Ռաֆիկ, Ռուզաննա և Թաթուլ Եղիազարյաններ

Հ. Քաջազնունու

/Կուզնեցովի/ փողոց, հ.9 շենք, հ.Բ

բնակարան

Հ. Քաջազնունու /Կուզնեցովի/ փողոցի հ.9 շենքի հ.Բ հասցեում գտնվող բնակարանին /սեփ. վկ. հ.749496, ըստ օրենքի ժառանգության իրավունքի 25.09.2025թ. հ.4337 վկայագիր/ տրամադրել հասցե՝ Հ. Քաջազնունու փողոց, հ.9 շենք, բն.113

01063RHCFJDJ

 

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան