ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 88
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.02.1995-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1995/2, փետրվար 1995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.02.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի առաջին տեղակալ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.02.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 փետրվարի 1995 թ. N 88

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

I. Հաստատել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի`

1. 1994 թվականի դեկտեմբերի 15-ի N 123j որոշումը` «Հայատոմջերմաէներգամոնտաժ» պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:

2. 1994 թվականի նոյեմբերի 15-ի N 100j որոշման 1-ին կետը` «Մագմա» պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:

3. 1994 թվականի նոյեմբերի 15-ի N 100j-21 որոշման 1-ին կետը` «Անի» ԳԱՁ-ի «Ուրարտու» դուստր ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:

4. 1994 թվականի դեկտեմբերի 15-ի N 119j որոշումը` Երևանի ամրանների գործարանի գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:

5. 1995 թվականի հունվարի 5-ի N 139j որոշումը` Գյումրիի դարբնոցամամլիչների սարքավորումների գործարանի գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:

6. 1995 թվականի հունվարի 5-ի N 139j-1 որոշումը`

ա) Վանաձորի «Ավտոմատիկա» ԳՀԻ-ի «Վանատրոն» ԴՁ,

բ) Վանաձորի «Ավտոգենմաշ» գործարան

պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:

7. 1995 թվականի հունվարի 5-ի N 139j-2 որոշումը`

ա) «Իմպուլս» ՊՁ,

բ) Էջմիածնի «Էլեկտրոն» գործարան

պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:

8. 1995 թվականի հունվարի 5-ի N 139j-3 որոշումը`

ա) Թումանյանի հրակայուն նյութերի գործարան

բ) «Ադամանդ» ՊԴՁ

պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:

9. 1995 թվականի հունվարի 5-ի N 139j-5 որոշումը` Վանաձորի «Ավտոմատիկա» ԳՀԻ պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:

10. 1995 թվականի հունվարի 11-ի N 155j որոշումը` Վանաձորի N 1 դուստր ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:

11. 1995 թվականի հունվարի 11-ի N 155j-1 որոշումը` Վանաձորի N 2 դուստր ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:

12. 1995 թվականի հունվարի 8-ի N 163j որոշումը`

ա) «Հայարդշին» Արարատի ՇԻԿ,

բ) «Հայարդշին» Վանաձորի N 3 ԴՁ

պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:

13. 1995 թվականի հունվարի 5-ի N 145j որոշումը` «Պոլիմեր» գործարանի գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:

14. 1995 թվականի հոկտեմբերի 26-ի N 93j-13 որոշման 1-ին կետը` «Հայջերմոմոնտաժ» պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:

15. 1994 թվականի նոյեմբերի 15-ի N 101j-1 որոշման 1-ին կետը` Մասիսի «Շինմանրամասեր» ԱՄ-ի գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:

16. 1994 թվականի նոյեմբերի 15-ի N 101j-2 որոշման 1-ին կետը` Երևանի N 7 ԵԲԿ գործարանի գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:

17. 1994 թվականի նոյեմբերի 15-ի N 101j-5 որոշման 1-ին կետը` Երևանի շինարարական մեքենաների մեխանիկական գործարանի գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:

18. 1994 թվականի նոյեմբերի 15-ի N 101j-7 որոշման 1-ին կետը` Արտաշատի փորձարարական մեխանիկական գործարանի գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:

19. 1994 թվականի նոյեմբերի 30-ի N 112j որոշումը` Ծաղկահովտի «Արագածշին» ՀՊՁ-ի գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:

20. 1994 թվականի նոյեմբերի 30-ի N 112j-1 որոշումը` «Երևանշին» N 1 ՀՊՁ-ի գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:

21. 1994 թվականի նոյեմբերի 30-ի N 112j-3 որոշումը`

ա) «Արարատ» ՌԱԱՖ ՊՁ,

բ) «Ագաթ» N 3 ԴՁ

պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:

22. 1994 թվականի նոյեմբերի 30-ի N 112j-4 որոշումը` Դիլիջանի «Դիլիջանշին» ՀՊՁ-ի գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:

23. 1994 թվականի նոյեմբերի 30-ի N 112j-5 որոշումը` «Ջերմուկշին» ՀՊՁ-ի գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:

24. 1994 թվականի նոյեմբերի 15-ի N 101j-15 որոշման 1-ին կետը` «Հայարդկարգավորում» պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:

25. 1994 թվականի նոյեմբերի 15-ի N 101j-10 որոշման 1-ին կետը` Գյումրիի «Անի» պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:

26. 1995 թվականի փետրվարի 1-ի N 187j որոշումը`

ա) Գեղահովտի պետական ձեռնարկություն,

բ) Թումանյանի «Ագրոսպասարկում»,

գ) Հրազդանի ջերմատնային կոմբինատ,

դ) «Հայջրշին» միավորման N 2 ՇՄՇ,

ե) «Հայջրշին» միավորման N 8 ՇՄՇ,

զ) «Հայջրշին» միավորման N 14 ՇՄՇ,

է) «Հայջրշին» միավորման N 20 ՇՄՇ,

ը) «Հայջրշին» միավորման N 21 ՇՄՇ,

թ) «Հայջրշին» միավորման Կապանի տնտհաշվարկային տեղամաս,

ժ) «Հայջրշին» միավորման N 4 շինվարչություն,

ի) «Հայջրշին» միավորման N 12 ՇՄՇ,

լ) «Հայջրշին» միավորման N 2 շինվարչություն,

խ) «Հայջրշին» միավորման N 26 ՇՄՇ,

ծ) «Հայջրշին» միավորման N 24 ՇՄՇ,

կ) «Հայջրշին» միավորման N 5 ՇՄՇ,

հ) «Հայջրշին» միավորման Էջմիածնի առևտրաշինարարական միավորում,

ձ) «Հայջրշին» միավորման մասնագիտացված մեխանիզացիայի վարչություն,

ղ) «Հայջրշին» միավորման Եղեգնաձորի ՇԿՎ,

ճ) «Հայջրշին» միավորման N 22 ՇՄՇ,

մ) «Հայջրշին» միավորման Թալինի շինարարական միավորում պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:

27. 1995 թվականի փետրվարի 1-ի N 187j-1 որոշումը`

ա) Բաղրամյանի N 1 խոզաբուծական համալիր,

բ) Արտամետի կերարտադրության պետական տնտեսություն,

գ) «Սորտսերմբանջար» Արմավիրի շրջանային բաժանմունք,

դ) Սյունիքի ջերմատնային տնտեսություն,

ե) Մասիսի ջերմատնային կոմբինատ,

զ) Կամոյի մեքենայացման և էլեկտրիֆիկացման ձեռնարկություն,

է) Շիրակի թռչնաբուծական ֆաբրիկա,

ը) Արարատի թռչնաբուծական ֆաբրիկա,

թ) Վարդենիսի թռչնաբուծական ֆաբրիկա,

ժ) Կապանի «Բերրիություն»,

ի) Բալահովտի փորձարարական մեխանիկական նորոգման գործարան,

լ) Հրազդանի մսի մթերման և նախնական վերամշակման ձեռնարկություն,

խ) Փոքրաշենի պետական ձեռնարկություն,

ծ) Այգաբացի պետական ձեռնարկություն,

կ) Աշտարակի ճագարաբուծական տնտեսություն,

հ) Արզնիի թռչնաբուծական ֆաբրիկա 

պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:

30. 1994 թվականի նոյեմբերի 1-ի N 94j-8 որոշման 1-ին կետը` «Հայառսարքավորում» կոմբինատի գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:

31. 1994 թվականի նոյեմբերի 1-ի N 94j-9 որոշման 1-ին կետը` Վանաձորի «Հայառգովազդ» պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:

32. 1994 թվականի նոյեմբերի 1-ի N 94j-1 որոշման 1-ին կետը` Վանաձորի «Հայառշինվերանորոգում» տրեստի Երևանի N 1 ՇՎՎ պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:

33. 1994 թվականի նոյեմբերի 1-ի N 94j-2 որոշման 1-ին կետը` «Հայառշինվերանորոգում» տրեստի N 2 ՇՎՎ պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:

34. 1994 թվականի նոյեմբերի 1-ի N 94j-3 որոշման 1-ին կետը` «Հայառշինվերանորոգում» տրեստի Երևանի «ԱՏԱՁ» պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:

35. 1994 թվականի նոյեմբերի 1-ի N 94j-4 որոշման 1-ին կետը` «Հայառշինվերանորոգում» տրեստի Գյումրիի ՇՎՎ պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:

36. 1994 թվականի նոյեմբերի 1-ի N 94j-5 որոշման 1-ին կետը` «Հայառշինվերանորոգում» տրեստի Հրազդանի ՇՎՏ պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:

37. 1994 թվականի նոյեմբերի 1-ի N 94j-6 որոշման 1-ին կետը` «Հայառշինվերանորոգում» տրեստի Արթիկի ՇՎՏ պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:

II. Երևանի N 7 ԵԲԿ գործարան,

Երևանի շինարարական մեքենաների մեխանիկական գործարան

պետական ձեռնարկությունները վերակազմավորել փակ բաժնետիրական ընկերությունների` հետագայում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որպես բաց բաժնետիրական ընկերություններ վերագրանցվելու իրավունքով:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐՉի առաջին տեղակալ

Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.05.1995, N 290 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան