ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հուլիսի 1995 թ. N 405
Քաղ. Երևան
«ԴԻԼԻՋԱՆՇԻՆ» ՀԱՄԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՁԵՎՈՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սեփականաշնորհել «Դիլիջանշին» համաշինարարական» պետական ձեռնարկությունը` «Դիլիջանշին» համաշինարարական» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
2. «Դիլիջանշին» համաշինարարական» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել բնակելի շենքը, մանկապարտեզը և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել պատգամավորների Դիլիջանի քաղխորհրդի գործկոմի տնօրինությանը:
3. «Դիլիջանշին» համաշինարարական» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը համարվում են պետական սեփականություն և սեփականաշնորհման ժամանակ չեն կարող օգտագործվել որպես վճարման միջոց:
4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 3 մլն 333 հազ. դրամ, որից ազատ բաժանորդագրության ենթակա մասը` 2 մլն 666 հազ. դրամ:
5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի ազատ բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 2666 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
6. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`
ա) հաստատել «Դիլիջանշին» համաշինարարական» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
7. Սահմանել, որ «Դիլիջանշին» համաշինարարական» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
8. Սահմանել, որ «Դիլիջանշին» համաշինարարական» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
9. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Դիլիջանշին» համաշինարարական» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |