ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 1995 թ. N 538
Քաղ. Երևան
«ԱԽՈՒՐՅԱՆԻ ԿԱԹԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Ջրառատ» ՍՊԸ-ին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնել «Ախուրյանի կաթի գործարան» պետական ձեռնարկության կազմից առանձնացված և իր կողմից վարձակալված 1024,5 հազ. դրամ արժեքով գույքը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` երկամսյա ժամկետում իրականացնել «Ջրառատ» ՍՊԸ-ին իր կողմից վարձակալված գույքի վաճառքը` «Ախուրյանի կաթի գործարան» պետական ձեռնարկության գնահատման հիման վրա:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |