ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի Հ.1305-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 4268-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.10.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 21.10.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
17.10.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
17.10.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.10.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4268-Ա

«17» հոկտեմբերի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի Հ.1305-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հ./27.0.1/43895-2025 գրությունը:

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.

 1. Երևանի քաղաքապետի 2025 թվականի ապրիլի 10-ի «Հաղթանակ թիվ 118-23 և թիվ 118-23ա հասցեներում գտնվող հողամասերի սահմանները ճշտելու և հատակագծեր հաստատելու մասին» հ.1305-Ա որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «1.Սահմանել, որ Հաղթանակ թիվ 118-23 հասցեի /վարելահող/ և Հաղթանակ թիվ 118-23ա հասցեի /մելիորատիվ հող/ հողամասերի սահմանները որոշվում են համապատասխանաբար՝ 2400.0քմ և 3199.4քմ մակերեսների համար սահմանված կարգով հաստատված հատակագծերով:»:

 

Տ. Ավինյան