ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հոկտեմբերի 2025 թվականի N 1483-Ա
ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասով, «Միջազգային արժութային հիմնադրամին, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկին, Միջազգային ֆինանսական կորպորացիային, Զարգացման միջազգային ասոցիացիային, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին, Կապիտալ ներդրումների բազմակողմանի երաշխիքների գործակալությանը և Կապիտալ ներդրումների վերաբերյալ տարաձայնությունների կարգավորման միջազգային կենտրոնին Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի «ա» կետի և 7-րդ հոդվածի դրույթներով, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կառավարիչների խորհրդի 2023 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 265 բանաձևի պայմաններով և դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կանոնադրական կապիտալի ավելացման շրջանակներում Հայաստանի Հանրապետության բաժանորդագրության գործիքին։
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության անունից հանդես գալով որպես լիազորված պաշտոնատար անձ՝ 30-օրյա ժամկետում ստորագրել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կանոնադրական կապիտալի ավելացման շրջանակներում Հայաստանի Հանրապետության բաժանորդագրության գործիքը՝ համաձայն հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության բաժանորդագրության գործիքի վճարումը կատարել մուրհակ տրամադրելու եղանակով՝ համաձայնեցնելով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
23.10.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի հոկտեմբերի 23-ի N 1483-Ա որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔ
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՎ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆ
Վերակառուցման և Զարգացման եվրոպական բանկին
Իմ՝ որպես Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի (այսուհետ՝ անդամ պետություն) իրավասության շրջանակում սույնով հաստատում եմ, որ՝
1) անդամ պետությունը սույնով բաժանորդագրվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կանոնադրական կապիտալում լրացուցիչ 2,010,000 (երկու միլիոն տասը հազար) եվրոյի բաժնեմասերին՝ համաձայն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կառավարիչների խորհրդի 2023 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 265` «Կանոնադրական կապիտալի և դրա բաժանորդագրությունների ավելացում» բանաձևով սահմանված պայմանների և դրույթների.
2) անդամ պետությունը սույնով հաստատում է, որ բաժանորդագրությունն ապահովելու նպատակով իրականացվել են բոլոր անհրաժեշտ օրենսդրական և այլ ներպետական ընթացակարգերը.
3) անդամ պետությունը պարտավորվում է բանկի պահանջի դեպքում տրամադրել համապատասխան տեղեկատվություն նշված ընթացակարգերի վերաբերյալ։
Բաժանորդագրված լրացուցիչ բաժնեմասերի դիմաց բոլոր վճարումները անդամ պետությունը կկատարի եվրոյով։
___________________
(անուն, ազգանուն և պաշտոն)
(ստորագրություն)
(ամսաթիվ)
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
|
23.10.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |