ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հոկտեմբերի 2025 թվականի N 172-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 195-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը․
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 195-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1․1 Եկամտային մասով․
Կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներին /սուբվենցիաներ/ ավելացնել 14559․6 հազար ՀՀ դրամով
1.2․ Ծախսային մասով․
01-1-1 (Oրենսդիր և գործադիր մարմիններ) նախահաշվի
4211 (Գործառնական և բանկային ծառայություններ) հոդվածին ավելացնել 500․0 հազար ՀՀ դրամ
06-1-1 (Բնակարանային շինարարություն) նախահաշվի
5113 (Շենքների և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 14559,6 հազար ՀՀ դրամ։
10-7-1 (Սոցիալական հատուկ արտոնություններ) նախահաշվի
4729 (Այլ նպաստներ բյուջեից) հոդվածից պակասեցնել 1500,0 հազար ՀՀ դրամ։
4819 (Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին) հոդվածին ավելացնել 1000,0 հազար ՀՀ դրամ։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։
|
Կողմ -15 ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԷԴԳԱՐ ԲԱՐԵՂԱՄՅԱՆ ԱՇՈՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՀԱՊԵՏ ԵՐՎԱՆԴՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԴՈԲՈՅԱՆ ՏԱՏՅԱՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱԿՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ ԱՍԱՏՐՅԱՆ ԷԴԳԱՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԱՅԱՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՌԱԶՄԻԿ ՇՄԱՎՈՆՅԱՆ ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԳԵՎՈՐԳ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
|
Համայնքի ղեկավար՝
2025 թվականի հոկտեմբերի 17 |
Է. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ |
17․10․2025թ․
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2025 թվականի բյուջեի փոփոխության
Հայաստանի Հանրապետության Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 195-Ն որոշման մեջ կատարելու փոփոխությունը պայմանավորված է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետի պահանջով և դրա անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ այն ուղղված է Մեծամոր համայնքի զարգացմանը նպաստելուն՝ բյուջետային համակարգի միասնականությունն ապահովող բյուջետային գործընթացի կազմակերպման համաձայնեցված սկզբունքների, բյուջետային դասակարգման, հաշվառման և հաշվետվության միասնական մեթոդաբանության հիման վրա։
Եկամտային մասով ավելացումը պայմանավորված է ՀՀ կառավարության կողմից սուբվենցիոն ծրագրով իրականացվող Մեծամոր քաղաքի 4 հարթ տանիքների վերանորոգման աշխատանքների պետության մասնաբաժնի գումարը հատկացնելու հետ։
Ծախսային մասով օրենսդիր և գործադիր մարմիններ նախահաշվի գործառնական և բանկային ծառայություններ հոդվածին ավելացումն անհրաժեշտ է մուտք եղած աղբի և ջրի եկամուտների մասով միջնորդավճարները վճարելու համար։
Բնակարանային շինարարություն նախահաշվի շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում հոդվածի ավելացումն անհրաժեշտ է Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասի թիվ 5Բ և թիվ 6Բ2 շենքների, 2-րդ թաղամասի թիվ 1Բ և թիվ 3Բ շենքերի հարթ տանիքների վերանորոգման աշխատանքների պետության մասնաբաժինը վճարելու համար։
Սոցիալական հատուկ արտոնություններ նախահաշվի նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին հոդվածի ավելացումն անհրաժեշտ է Մեծամոր համայնքում գործող «Հույսի Մեծամոր» հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպությանը որպես աջակցություն (նվիրատվություն) տրամադրելու համար։ Այլ նպաստներ բյուջեից հոդվածը պակասեցվում է, քանի որ տարեսկզբին ավել է նախատեսված եղել։
|
Համայնքի ղեկավար՝ |
Է․ Հովհաննիսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հոկտեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|