ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ապրիլի 1995 թ. N 175
Քաղ. Երևան
«ՌԵՏԻՆԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԻՐԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՁԵՎՈՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սեփականաշնորհել «Ռետինատեխնիկական իրերի գործարան» պետական ձեռնարկությունը` «Ռետին» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
2. «Ռետինատեխնիկական իրերի գործարան» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել`
«էլաստիկ» ֆիրմային խանութը,
շինվերանորոգման վարչությունը,
Արարատի մասնաճյուղը,
«էլաստիկ» ֆիրմային խանութը և շինվերանորոգման վարչությունը հանձնելով Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության, իսկ Արարատի մասնաճյուղը` պատգամավորների Արարատի շրջխորհրդի գործկոմի ենթակայությանը:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «էլաստիկ» ֆիրմային խանութը, շինվերանորոգման վարչությունը և Արարատի մասնաճյուղը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհելու մասին:
4. «Ռետինատեխնիկական իրերի գործարան» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը համարվում են պետական սեփականություն և ձեռնարկության սեփականաշնորհման ժամանակ չեն կարող օգտագործվել որպես վճարման միջոց:
5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 224950 հազ. դրամ, որից բաց բաժանորդագրության ենթակա մասը` 179960 հազ. դրամ:
6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաց բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 17996 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`
ա) հաստատել «Ռետին» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
8. Սահմանել, որ «Ռետին» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում է մեկ ամսվա ընթացքում:
9. Սահմանել, որ «Ռետին» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում արժեթղթերի թողարկման ազդագրում նշված ժամկետում:
10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Ռետին» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 01.07.1995, N 393 | --------- |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|