ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 փետրվարի 1995 թ. N 87
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 1995 թվականի կապիտալ շինարարության պետական պատվերը` 8264,0 մլն դրամ ծավալով, համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին` մինչև 1995 թվականի մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության համաձայնեցմանը ներկայացնել 1995 թվականի կապիտալ շինարարության պետական պատվերում ընդգրկված օբյեկտների շինարարության տիտղոսացուցակները և դրանց ամենամսյա ֆինանսավորման վերաբերյալ առաջարկությունները:
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` մինչև 1995 թվականի մարտի 10-ը ավարտել օբյեկտների շինարարության տիտղոսացուցակների համաձայնեցումը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համատեղ հաստատել 1995 թվականի կապիտալ շինարարության պետական պատվերի ֆինանսավորման ամենամսյա ժամկետացանկերը (գրաֆիկները):
ՀՀ սպասարկող բանկերին` կատարված շինարարական աշխատանքների ֆինանսավորումն իրականացնել միայն համաձայնեցված տիտղոսացուցակներին համապատասխան:
3. Պատվիրատուներին`
ա) օբյեկտների շինարարության տիտղոսացուցակների համաձայնեցումից և 1995 թվականի կապիտալ շինարարության պետական պատվերի ֆինանսավորման ամենամսյա ժամկետացանկերի հաստատումից հետո մեկշաբաթյա ժամկետում հայտարարել օբյեկտների շինարարության պետպատվերի տեղադրման մրցույթ, բացառությամբ այն օբյեկտների, համաձայն N 2 հավելվածի, որոնց մրցույթն անցկացվում է պատվիրատուի հայեցողությամբ.
բ) մրցույթի արդյունքներն ամփոփելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել օբյեկտի ընդունումը նախկին կապալառուից և հանձնումը` մրցույթում հաղթող ճանաչված կապալառուին:
4. Հայաստանի Հանրապետության փախստականների հարցերի պետական վարչությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության համաձայնեցմանը ներկայացնել կառուցվող օբյեկտների շինարարության տիտղոսացուցակները` սույն որոշմամբ հաստատված սահմանաչափին համապատասխան:
5. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը, գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել 1995 թվականի ինվեստիցիոն վարկերի հաշվին իրականացվող օբյեկտների (ենթաօբյեկտներով) շինարարության տիտղոսացուցակներն ու ֆինանսավորման ժամկետացանկերը:
6. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` անհրաժեշտության դեպքում 1995 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն` սույն որոշմամբ նախատեսված կապիտալ շինարարության ծավալների հնարավոր փոփոխությունների վերաբերյալ:
7. Պատվիրատուներին` 1995 թվականի կապիտալ շինարարության պետական պատվերում չընդգրկված բնակարանային, սոցիալական և արտադրական ոլորտների անավարտ շինարարության բոլոր օբյեկտներն ընդունել սեփական հաշվեկշռում և մինչև 1995 թվականի հուլիսի 1-ը կատարման մասին զեկուցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը:
8. Իրենց հաշվեկշռում անավարտ շինարարության օբյեկտներ ունեցող պատվիրատու կազմակերպություններին` կապալառուների հետ համատեղ`
ա) 1995 թվականի հունվարի 1-ի դրությամբ ճշտել օբյեկտների անավարտ շինարարության ծավալները, ինչպես նաև այդ օբյեկտներում առկա նյութերի ու սարքավորումների քանակը.
բ) Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչության հետ համատեղ 3-ամսյա ժամկետում որոշել անավարտ շինարարության օբյեկտների պատրաստվածության աստիճանը և տեխնիկական վիճակը, ճշտել ցածր պատրաստվածությամբ այն օբյեկտների ցանկը, որոնց շինարարությունը նպատակահարմար չէ շարունակել, և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն:
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանն ու ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչության հետ համատեղ ամփոփել նշված նյութերը և, ելնելով օբյեկտների փաստացի վիճակից, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել դրանց պահպանման և կոնսերվացման, ապագա շահագործող կազմակերպությունների հաշվեկշիռներին հանձնման կամ սահմանված կարգով դուրսգրման վերաբերյալ առաջարկություններ:
9. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` պատվիրատուների հետ համատեղ պետական վարկային ինվեստիցիոն ծրագրերի նախագծերը մշակելիս դրանցում ընդգրկել բնակարանային, սոցիալական և այլ ոլորտների անավարտ շինարարության օբյեկտները:
10. Պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմներին` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել սեփական միջոցների հաշվին իրականացվող բնակարանային և սոցիալական ոլորտի օբյեկտների շինարարության հաստատված ծրագրերը:
11. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Ռուսաստանի Դաշնության, Եվրոբանկի և Համաշխարհային բանկի ինվեստիցիոն վարկերի հաշվին իրականացվող կապիտալ շինարարության 1995 թվականի ամփոփ ծրագիրը:
12. Գաղտնի:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉի առաջին տեղակալ |
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 1995 թ.փետրվարի 20-ի N 87 որոշման |
1995 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ
(մլն դրամ)
|
Պատվիրատուի, օբյեկտի անվանումը |
Հանրապետական բյուջեից կապիտալ ներդրումներ` ընդամենը |
այդ թվում` |
|
արտասահմանյան վարկերի հաշվին նախատեսվող շինարարությունում հանրապետության մասնաբաժինը | ||
|
1 |
2 |
3 |
| Ընդամենը |
8264,0 |
2016,0 |
|
այդ թվում` |
||
| 1. ՀՀ էներգետիկայի և վառելիքի նախարարություն |
5055,0 |
- |
| ՀԱԷԿ |
3500,0 |
- |
| Իջևան-Բերդ բարձր լարման էլեկտրահաղորդման գիծ |
100,0 |
- |
| չորս փոքր ՀԷԿ-երի շինարարություն և վերակառուցում |
230,0 |
- |
| Հրազդանի ՊՇԷԿ (Եվրոբանկի վարկ) |
1030,0 |
1030,0 |
| Էներգետիկայի ծրագիր (Համաշխարհային բանկի վարկ) |
195,0 |
195,0 |
| 2. ՀՀ պարենի և մթերումների նախարարություն |
30,0 |
- |
| Սպիտակի հացամթերումների կոմբինատ (էլևատոր) |
30,0 |
- |
| 3. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
500,0 |
- |
| հիդրոտեխնիկական կառույցներ Որոտան գետի վրա |
250,0 |
- |
| ոռոգման ցանցերի վերակառուցում (Համաշխարհային բանկի վարկ) |
250,0 |
250,0 |
| 4. ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարարություն |
606,0 |
- |
| կամուրջ Խրամ գետի վրա |
20,0 |
- |
| ավտոճանապարհների և երկաթգծերի վրա սողանքների հետևանքների վերացում |
225,0 |
- |
| կամուրջ Արաքս գետի վրա |
86,0 |
- |
| Երևան քաղաքի մետրոպոլիտեն |
250,0 |
- |
| Երևան քաղաքի կոնտակտային ցանցի վերակառուցում |
25,0 |
- |
| 5. ՀՀ փախստականների հարցերի պետական վարչություն |
250,0 |
- |
| բնակարանային շինարարություն |
241,0 |
241,0 |
| 6. Պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմ |
280,0 |
- |
| Դավթաշենի կամուրջ |
110,0 |
- |
| Հայոց ցեղասպանության թանգարան |
170,0*) |
- |
|
7. ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն |
300,0 |
- |
| «Զվարթնոց» օդանավակայանի բեռնահամալիր (Եվրոբանկի վարկ) |
300,0 |
300,0 |
| 8. ՀՀ մշակույթի նախարարություն |
12,0 |
- |
| Երևանի երիտասարդական պալատ |
12,0 |
- |
| 9.10. Գաղտնի |
_____________
*) Օբյեկտի շահագործման հանձնման համար մնացած միջոցները հատկացվելու են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից:
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉի առաջին տեղակալ |
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 1995 թ.փետրվարի 20-ի N 87 որոշման |
Ց Ա Ն Կ
ԱՅՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՄՐՑՈՒՅԹՆ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ Է ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ՀԱՅԵՑՈՂՈՒԹՅԱՄԲ
1. Սպիտակի հացամթերքների կոմբինատ
2. Որոտան գետի վրա հիդրոտեխնիկական կառույցներ
3. Ավտոճանապարհների և երկաթգծերի վրա սողանքների հետևանքների վերացում
4. Հայոց ցեղասպանության թանգարան
5. Երևանի երիտասարդական պալատ (ամրացում)
6. Հրազդանի ՊՇԷԿ
7. Գաղտնի
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉի առաջին տեղակալ |
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 22.06.1995, N 360 | --------- |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|