ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 87
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.02.1995-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1995/2, փետրվար 1995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.02.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի առաջին տեղակալ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.02.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 փետրվարի 1995 թ. N 87

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 1995 թվականի կապիտալ շինարարության պետական պատվերը` 8264,0 մլն դրամ ծավալով, համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին` մինչև 1995 թվականի մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության համաձայնեցմանը ներկայացնել 1995 թվականի կապիտալ շինարարության պետական պատվերում ընդգրկված օբյեկտների շինարարության տիտղոսացուցակները և դրանց ամենամսյա ֆինանսավորման վերաբերյալ առաջարկությունները:

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` մինչև 1995 թվականի մարտի 10-ը ավարտել օբյեկտների շինարարության տիտղոսացուցակների համաձայնեցումը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համատեղ հաստատել 1995 թվականի կապիտալ շինարարության պետական պատվերի ֆինանսավորման ամենամսյա ժամկետացանկերը (գրաֆիկները):

ՀՀ սպասարկող բանկերին` կատարված շինարարական աշխատանքների ֆինանսավորումն իրականացնել միայն համաձայնեցված տիտղոսացուցակներին համապատասխան:

3. Պատվիրատուներին`

ա) օբյեկտների շինարարության տիտղոսացուցակների համաձայնեցումից և 1995 թվականի կապիտալ շինարարության պետական պատվերի ֆինանսավորման ամենամսյա ժամկետացանկերի հաստատումից հետո մեկշաբաթյա ժամկետում հայտարարել օբյեկտների շինարարության պետպատվերի տեղադրման մրցույթ, բացառությամբ այն օբյեկտների, համաձայն N 2 հավելվածի, որոնց մրցույթն անցկացվում է պատվիրատուի հայեցողությամբ.

բ) մրցույթի արդյունքներն ամփոփելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել օբյեկտի ընդունումը նախկին կապալառուից և հանձնումը` մրցույթում հաղթող ճանաչված կապալառուին:

4. Հայաստանի Հանրապետության փախստականների հարցերի պետական վարչությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության համաձայնեցմանը ներկայացնել կառուցվող օբյեկտների շինարարության տիտղոսացուցակները` սույն որոշմամբ հաստատված սահմանաչափին համապատասխան:

5. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը, գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել 1995 թվականի ինվեստիցիոն վարկերի հաշվին իրականացվող օբյեկտների (ենթաօբյեկտներով) շինարարության տիտղոսացուցակներն ու ֆինանսավորման ժամկետացանկերը:

6. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` անհրաժեշտության դեպքում 1995 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն` սույն որոշմամբ նախատեսված կապիտալ շինարարության ծավալների հնարավոր փոփոխությունների վերաբերյալ:

7. Պատվիրատուներին` 1995 թվականի կապիտալ շինարարության պետական պատվերում չընդգրկված բնակարանային, սոցիալական և արտադրական ոլորտների անավարտ շինարարության բոլոր օբյեկտներն ընդունել սեփական հաշվեկշռում և մինչև 1995 թվականի հուլիսի 1-ը կատարման մասին զեկուցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

8. Իրենց հաշվեկշռում անավարտ շինարարության օբյեկտներ ունեցող պատվիրատու կազմակերպություններին` կապալառուների հետ համատեղ`

ա) 1995 թվականի հունվարի 1-ի դրությամբ ճշտել օբյեկտների անավարտ շինարարության ծավալները, ինչպես նաև այդ օբյեկտներում առկա նյութերի ու սարքավորումների քանակը.

բ) Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչության հետ համատեղ 3-ամսյա ժամկետում որոշել անավարտ շինարարության օբյեկտների պատրաստվածության աստիճանը և տեխնիկական վիճակը, ճշտել ցածր պատրաստվածությամբ այն օբյեկտների ցանկը, որոնց շինարարությունը նպատակահարմար չէ շարունակել, և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն:

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանն ու ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչության հետ համատեղ ամփոփել նշված նյութերը և, ելնելով օբյեկտների փաստացի վիճակից, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել դրանց պահպանման և կոնսերվացման, ապագա շահագործող կազմակերպությունների հաշվեկշիռներին հանձնման կամ սահմանված կարգով դուրսգրման վերաբերյալ առաջարկություններ:

9. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` պատվիրատուների հետ համատեղ պետական վարկային ինվեստիցիոն ծրագրերի նախագծերը մշակելիս դրանցում ընդգրկել բնակարանային, սոցիալական և այլ ոլորտների անավարտ շինարարության օբյեկտները:

10. Պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմներին` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել սեփական միջոցների հաշվին իրականացվող բնակարանային և սոցիալական ոլորտի օբյեկտների շինարարության հաստատված ծրագրերը:

11. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Ռուսաստանի Դաշնության, Եվրոբանկի և Համաշխարհային բանկի ինվեստիցիոն վարկերի հաշվին իրականացվող կապիտալ շինարարության 1995 թվականի ամփոփ ծրագիրը:

12. Գաղտնի:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐՉի առաջին տեղակալ

Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 1995 թ.

փետրվարի 20-ի N 87 որոշման

 

1995 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ

 

(մլն դրամ)

 

Պատվիրատուի, օբյեկտի անվանումը

Հանրապետական

բյուջեից կապիտալ

ներդրումներ` ընդամենը

այդ թվում`

արտասահմանյան

վարկերի հաշվին

նախատեսվող

շինարարությունում

հանրապետության

մասնաբաժինը

1

2

Ընդամենը

8264,0

2016,0

այդ թվում`

   
1. ՀՀ էներգետիկայի և վառելիքի նախարարություն

5055,0

-

ՀԱԷԿ  

3500,0

-

Իջևան-Բերդ բարձր լարման էլեկտրահաղորդման գիծ

100,0

-

չորս փոքր ՀԷԿ-երի շինարարություն և վերակառուցում

230,0

-

Հրազդանի ՊՇԷԿ (Եվրոբանկի վարկ)

1030,0

1030,0

Էներգետիկայի ծրագիր (Համաշխարհային բանկի վարկ)

195,0

195,0

2. ՀՀ պարենի և մթերումների նախարարություն

30,0

-

Սպիտակի հացամթերումների կոմբինատ (էլևատոր)

30,0

-

3. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

500,0

-

հիդրոտեխնիկական կառույցներ Որոտան գետի վրա

250,0

-

ոռոգման ցանցերի վերակառուցում (Համաշխարհային բանկի վարկ)

250,0

250,0

4. ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարարություն

606,0

-

կամուրջ Խրամ գետի վրա

20,0

-

ավտոճանապարհների և երկաթգծերի վրա սողանքների հետևանքների վերացում

225,0

-

կամուրջ Արաքս գետի վրա

86,0

-

Երևան քաղաքի մետրոպոլիտեն

250,0

-

Երևան քաղաքի կոնտակտային ցանցի վերակառուցում

25,0

-

5. ՀՀ փախստականների հարցերի պետական վարչություն

250,0

-

բնակարանային շինարարություն

241,0

241,0

6. Պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմ

280,0

-

Դավթաշենի կամուրջ

110,0

-

Հայոց ցեղասպանության թանգարան

170,0*)

-

7. ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

300,0

-

«Զվարթնոց» օդանավակայանի բեռնահամալիր (Եվրոբանկի վարկ)

300,0

300,0

8. ՀՀ մշակույթի նախարարություն

12,0

-

Երևանի երիտասարդական պալատ

12,0

-

9.10. Գաղտնի    

_____________

*) Օբյեկտի շահագործման հանձնման համար մնացած միջոցները հատկացվելու են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից:

 

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐՉի առաջին տեղակալ

Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 1995 թ.

փետրվարի 20-ի N 87 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԱՅՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՄՐՑՈՒՅԹՆ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ Է ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ՀԱՅԵՑՈՂՈՒԹՅԱՄԲ

 

1. Սպիտակի հացամթերքների կոմբինատ

2. Որոտան գետի վրա հիդրոտեխնիկական կառույցներ

3. Ավտոճանապարհների և երկաթգծերի վրա սողանքների հետևանքների վերացում

4. Հայոց ցեղասպանության թանգարան

5. Երևանի երիտասարդական պալատ (ամրացում)

6. Հրազդանի ՊՇԷԿ

7. Գաղտնի

 

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐՉի առաջին տեղակալ

Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ