ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 151
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.03.1995-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1995/3, մարտ 1995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.03.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.03.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 մարտի 1995 թ. N 151

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի`

1. 1995 թվականի հունվարի 5-ի N 114j որոշումը՝

ա) Կամոյի ավտոնորոգման գործարան,

բ) «Դար» մեխանիկական գործարան,

գ) Վանաձորի ավտոնորոգման գործարան,

դ) Գյումրիի ավտոնորոգման գործարան,

ե) Երևանի նորոգման մեխ. գործարան,

զ) Երևանի փորձարարական գործարան

պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով։

2. 1995 թվականի փետրվարի 20-ի N 212j -1 որոշումը՝

ա) Երևանի «Անահիտ» ճենապակու փորձարարական գործարան,

բ) «Հայգորգ» միավորում,

գ) Երևանի մահուդի ֆաբրիկա,

դ) Գորիսի «Զանգեզուր» կոմբինատ,

ե) Կապանի կոշիկի ֆաբրիկա

զ) Գյումրիի «Շիրակ» կոմբինատ,

է) Մուսալեռի լայն սպառման ապրանքների ֆաբրիկա,

ը) Ծաղկաձորի տրիկոտաժի ֆաբրիկա

պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով։

3. 1995 թվականի փետրվարի 20-ի N 212j-2 որոշումը՝

ա) Սիսիանի տրիկոտաժի ԱՄ,

բ) Քանաքեռի կարի ֆաբրիկա,

գ) Երևանի «Հայք» կարի ԱՄ,

դ) Գյումրիի հեծանիվի գործարան,

ե) Երևանի մանկական հագուստի ֆաբրիկա,

զ) ԱԱԿ «Կարին»,

է) Ախուրյանի կարի ֆաբրիկա

պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով։

4. 1995 թվականի փետրվարի 20-ի N 212j-3 որոշումը՝

ա) Երևանի նորաձև կոշիկի ֆաբրիկա,

բ) Ալավերդու կարի ԱՄ,

գ) Վանաձորի կարի N 2 ֆաբրիկա,

դ) Երևանի կաշվի ԱՄ,

ե) Երևանի կոշիկի «Վան» ԱԱՄ,

զ) Սպիտակի կոշիկի ֆաբրիկա

պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով։

5. 1995 թվականի փետրվարի 15-ի N 211j-1 որոշումը՝ հուշաքարերի պատրաստման էջմիածնի «Գրանիտ» պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին։

6. 1995 թվականի փետրվարի 20-ի N 212j-5 որոշումը՝ «Երքիմշին» պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին։

7. 1994 թվականի հոկտեմբերի 26-ի N 91j-3 որոշման 1-ին կետը՝ Աշտարակի գինու գործարան պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին։

8. 1994 թվականի հոկտեմբերի 26-ի N 91j-5 որոշման 1-ին կետը՝ Գյումրիի գարեջրի-ածիկի գործարան պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին։

9. 1994 թվականի հոկտեմբերի 26-ի N 91j-7 որոշման 1-ին կետը՝ Գյումրիի հրուշակեղենի ֆաբրիկա պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին։

10. 1994 թվականի նոյեմբերի 15-ի N 102j-10 որոշման 1-ին կետը՝ Նոյեմբերյանի գինու գործարան պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին։

11. 1994 թվականի նոյեմբերի 15-ի N 102j-16 որոշման 1-ին կետը՝ Արարատի պանրագործարան պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին։

12. 1994 թվականի նոյեմբերի 15-ի N 102`j-23 որոշման 1-ին կետը

Աբովյանի գարեջրի գործարան պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին։

13. 1994 թվականի դեկտեմբերի 15-ի N 118j որոշումը՝

ա) Ակնալիճ կուղբաբուծական տնտեսություն,

բ) Արևշատի գինու գործարան

պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով։

14. 1995 թվականի հունվարի 5-ի N 138j որոշումը՝

ա) Երևանի «Կիլիկիա» ա/ա միավորում,

բ) «Արզնի» հանքային ջրերի գործարան

պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով։

15. 1995 թվականի հունվարի 5-ի N 138j-1 որոշումը՝

ա,) Երևանի յուղսառցարան,

բ) Չարենցավանի «Բջնի» հանքային ջրերի գործարան,

գ) Նոյեմբերյանի գլխ՝ պանրագործարան

պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով։

16. 1995 թվականի հունվարի 5-ի N 138j-2 որոշումը՝

ա) Մասիսի ձկան կոմբինատ,

բ) Սևանի ծխախոտի ֆերմենտ, գործարան,

գ) Եղեգնուտի պետ. զոնալ ձկնաբուծարան

պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով։

17. 1995 թվականի հունվարի 5-ի N 138j-3 որոշումը՝

ա) Հոկտեմբերյանի պահածոների գործարան,

բ) Մեղրու պահածոյի գործարան,

գ) Երևանի ծխախոտի կոմբինատ

պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով։

18. 1995 թվականի հունվարի 11-ի N 156j-1 որոշումը՝ Արարատի գինու գործարան պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով։

19. 1995 թվականի հունվարի 18-ի N 162j որոշումը «Պարենարդշին» միավորում պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով։

II. Կամոյի ավտոնորոգման գործարան,

Գյումրիի ավտոնորոգման գործարան,

«Երքիմշին»

պետական ձեռնարկությունները վերակազմավորել փակ բաժնետիրական ընկերությունների՝ հետագայում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որպես բաց բաժնետիրական ընկերություններ վերագրանցվելու իրավունքով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան