ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մարտի 1995 թ. N 144
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ՎԱՌԵԼԻՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅԳԱԶՇԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ԶԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻՑ ԵՎ ՏՈՒՅԺԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով 1993 թվականին Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև եղած բանկային հարաբերությունների անկանոն վիճակը, փոխանցումների անհնարինությունը, ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ թուրքմենական մանաթի պաշտոնական և ռեալ փոխարժեքների անհամապատասխանությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության «Հայգազշին» պետական ձեռնարկությունն ազատել 1993 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Թուրքմենստանում կատարած աշխատանքների (ծառայությունների) գծով հարկային օրենսդրության խախտումների համար նախատեսված տուգանքներից և տույժերից։
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉի առաջին տեղակալ |
Վ. Մանուկյան |