ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ (IDA) ՄԻՋԵՎ ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 463
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.07.1995-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1995/7, հուլիս 1995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.07.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.07.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հուլիսի 1995 թ. N 463

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ (IDA) ՄԻՋԵՎ ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջազգային զարգացման գործակալության միջև Նիդեռլանդների կառավարության կողմից 5 մլն գուլդեն ընդհանուր գումարով նվիրատվության տրամադրման վերաբերյալ համաձայնագրի նախագծին:

2. Լիազորել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Դարբինյանին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրել Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման գործակալության միջև Նիդեռլանդների կառավարության կողմից նվիրատվության տրամադրման վերաբերյալ համաձայնագիրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐիչ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ