ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հուլիսի 1995 թ. N 431
Քաղ. Երևան
ՀՀ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅՄԱՆՐԱՄԵԾԱՌ» ԱՌԵՎՏՐԱՄԻՋՆՈՐԴԱՅԻՆ ՖԻՐՄԱՅԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարության «Հայմանրամեծառ» առևտրամիջնորդային ֆիրման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել աշխատավորական կոլեկտիվին` փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
2. Ընկերության կանոնադրական հիմնադրամը սահմանել 2673 հազ. դրամ: Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 5250,1 հազ. դրամ:
4. «Հայմանրամեծառ» առևտրամիջնորդային ֆիրմայի կազմից առանձնացնել նրա ենթակայության դուստր ձեռնարկությունները, «փոքր» օբյեկտները, վարձակալած գույքը և առաջարկել Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարությանը դրանց վերաբերյալ 5-օրյա ժամկետում տեղեկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին` հետագայում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրանք սեփականաշնորհելու համար:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|