ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 մարտի 1995 թ. N 158
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
I. Հաստատել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի`
1. 1994 թվականի նոյեմբերի 30-ի N 112j-1 որոշումը` Արտաշատի մանրատախտակի ֆաբրիկա պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:
2. 1994 թվականի նոյեմբերի 30-ի N 112j որոշումը` «Ջերմոքիմիկ» պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:
3. 1994 թվականի նոյեմբերի 15-ի N 101j-12 որոշման 1-ին կետը` «Ակունք» ԱԱՖ պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:
4. 1994 թվականի նոյեմբերի 30-ի N 112j-4 որոշումը` Արարատի «Արարատարդշին» ՀՊՁ-ի գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:
5. 1994 թվականի նոյեմբերի 30-ի N 112j-5 որոշումը`
ա) «Մեղրիշին» ՊՁ,
բ) «Տնաշինություն» մեխբազա
պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:
6. 1994 թվականի նոյեմբերի 1-ի N 94j-7 որոշման 1-ին կետը` «Հայառմոնտաժ» արտադրական կոմբինատ պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:
7. 1995 թվականի փետրվարի 1-ի N 188j որոշումը`
ա) «Հայառտեխնիկա» արտադրական կոմբինատ,
բ) «Հայառգովազդ»
պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:
8. 1995 թվականի փետրվարի 20-ի N 212j-2 որոշումը`
ա) Գյումրիի կոշիկի «Կարս» ֆաբրիկա,
բ) Երևանի կոշիկի «Լյուքս» ԱՄ,
գ) ժանյակե վարագույրների «Այնթափ» ֆաբրիկա,
դ) Գյումրիի խաղալիքների գործարան,
ե) Հրազդանի «Սինգա» տրիկոտաժի ֆաբրիկա
պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:
9. 1995 թվականի փետրվարի 20-ի N 212j-3 որոշումը`
ա) Երևանի նուրբ բրդյա գործվածքների կոմբինատ,
բ) Սպիտակի կարի ԱՄ,
գ) Գյումրիի տեքստիլ-կարի ԱՄ,
դ) Գուգարքի կարի ԱՄ
պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:
10. 1995 թվականի հունվարի 5-ի N 138j-3 որոշումը` Սիսիանի պանրագործարան պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:
11. 1995 թվականի հունվարի 11-ի N 156j-1 որոշումը` Իջևանի պանրի գործարան պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:
12. 1994 թվականի նոյեմբերի 15-ի N 100j-9 որոշման 1-ին կետը` Արթիկի վակուումային էլեկտրական վառարանների գործարան պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:
13. 1994 թվականի նոյեմբերի 28-ի N 108j-2 որոշման 1-ին կետը` «Ստեկլոմաշ» գործարան պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:
14. 1994 թվականի նոյեմբերի 28-ի N 108j-9 որոշման 1-ին կետը` Երանոսի գործիքաշինական ԴՁ պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:
15. 1994 թվականի նոյեմբերի 28-ի N 108j-18 որոշման 1-ին կետը` «Ադանա» ԴՁ պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:
16. 1994 թվականի նոյեմբերի 28-ի N 108j-34 որոշման 1-ին կետը` Բամբակաշատի «Հայարդկապ» ԴՁ պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:
17. 1994 թվականի դեկտեմբերի 15-ի N 119j որոշումը` Գյումրիի անալիտիկ սարքերի գործարան պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:
18. 1995 թվականի հունվարի 5-ի N 139j-1 որոշումը` «Զապչաստ» ԴՁ պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:
19. 1995 թվականի հունվարի 5-ի N 139j-2 որոշումը`
ա) Դսեղի կահույքի ֆաբրիկա,
բ) «Զովաբեր» ԴՁ,
գ) Վանաձորի կահույքի ՊՁ-ի Դիլիջանի կահույքի ԴՁ
պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:
20. 1995 թվականի հունվարի 5-ի N 139j-3 որոշումը`
ա) Եղեգնաձորի «Ռելե» գործարան,
բ) Երևանի «Զեյթուն» կահույքի ֆաբրիկա
պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:
21. 1995 թվականի հունվարի 5-ի N 139j-4 որոշումը`
ա) «Սպին» ԴՁ,
բ) «Բոլիդ» ԴՁ
պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:
22. 1995 թվականի հունվարի 5-ի N 139j-7 որոշումը` «Էրեբունի» ԳԱՁ-ի «Վան» պետական դուստր ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:
23. 1994 թվականի դեկտեմբերի 30-ի N 117j որոշումը`
ա) արտադրական փորձարարական կոմբինատ,
բ) շինվերանորոգման վարչություն
պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:
II. Արարատի «Արարատարդշին» ՀՊՁ,
«Զովաբեր» ԴՁ
պետական ձեռնարկությունները վերակազմավորել փակ բաժնետիրական ընկերությունների` հետագայում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որպես բաց բաժնետիրական ընկերություններ վերագրանցվելու իրավունքով:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |