ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 947-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.10.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
21.10.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.10.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 947-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. 2025 թվականի հոկտեմբերի 21-22-ը աշխատանքային այցով Վրաստան (Թբիլիսի) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վրա:

3. Վրաստան մեկնող Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Նիկոլ Փաշինյանի, Նազելի Բաղդասարյանի, Կարեն Գասպարյանի, Արմեն Խաչատրյանի, Ալեքսանդր Աբրահամյանի, Արման Շահինյանի և Տիգրան Մեհրաբյանի օրապահիկի, ինչպես նաև հուշանվերների ձեռքբերման և թարգմանչական ծառայության հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված անձանց և Խաչատուր Ադումյանի գիշերավարձի, ինչպես նաև պատվիրակության ներկայացուցչական և փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.

3) Դավիթ Խուդաթյանինը՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջոցների հաշվին.

4) Գևորգ Պապոյանինը՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության միջոցների հաշվին.

5) Վահան Կոստանյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, իսկ Գագիկ Վանոյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.

6) Գևորգ Մանթաշյանինը՝ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2025 թվականի հոկտեմբերի 21-ին՝ Երևան-Թբիլիսի, իսկ հոկտեմբերի 22-ին՝ Թբիլիսի-Երևան երթուղով։

6. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:

7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Պետական գույքի կառավարում» ծրագրի «Ավիացիոն ծառայությունների մատուցում» միջոցառման ընդհանուր բնույթի այլ ծառայությունների համար նախատեսված միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

21.10.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 947-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՎՐԱՍՏԱՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Ն. Փաշինյան   - ՀՀ վարչապետ
Դ. Խուդաթյան   - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Գ. Պապոյան   - ՀՀ էկոնոմիկայի նախարար
Վ. Կոստանյան   - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Գ. Մանթաշյան   - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի
առաջին տեղակալ (21.10.2025 թ.-23.10.2025 թ.)
Ա. Սմբատյան   - Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Ն. Բաղդասարյան   - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար
Գ. Վանոյան   - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի
ծառայության պետ
Կ. Գասպարյան   - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Ա. Խաչատրյան   - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչության պետ
Ա. Աբրահամյան   - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչության օպերատոր
Ա. Շահինյան   - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչության օպերատոր
Տ. Մեհրաբյան   - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչության լուսանկարիչ
Խ. Ադումյան   - թարգմանիչ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


21.10.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան