Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-292
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.05.1994-03.02.1995)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1994/10 (1062) 31 մայիս, Հոդ.159
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
16.05.1994
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.05.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.05.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 80-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայոց ցեղասպանության 80-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստման ու անցկացման նպատակով, որոշում եմ.

1. Ստեղծել Հայոց ցեղասպանության 80-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողով (կազմը կցվում է):

2. Հանձնարարել հանձնաժողովին եռամսյա ժամկետում մշակել Հայոց ցեղասպանության 80-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիր` նրանում նախատեսելով պաշտոնական հանդիսավոր նիստի գումարում Երևանում, ցեղասպանության պրոբլեմներին նվիրված միջազգային գիտաժողովի կազմակերպում, Հայոց ցեղասպանության թանգարանային համալիրի հիմնում և այլ միջոցառումներ:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` անհրաժեշտ պայմաններ ստեղծել և ապահովել հանձնաժողովի կողմից մշակված միջոցառումների նախապատրաստումն ու իրականացումը:

4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

16 մայիսի 1994 թ.

ՆՀ-292

 

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 80-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ

 

Լևոն Տեր-Պետրոսյան - Հայաստանի Հանրապետության նախագահ (հանձնաժողովի նախագահ)

Բաբկեն Արարքցյան - Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ

Գագիկ Հարությունյան - Հայաստանի Հանրապետության փոխնախագահ

Հրանտ Բագրատյան - Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռաֆայել Ղազարյան - Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության անդամ

Ռաֆայել Պապայան - Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության անդամ

Վարդգես Գնունի - Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարար

Ժիրայր Լիպարիտյան - Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ

Ֆադեյ Սարգսյան - Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ

Ռադիկ Մարտիրոսյան - Երևանի պետական համալսարանի ռեկտոր

Գագիկ Սարգսյան - Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն

Սեն Արևշատյան - Մատենադարանի տնօրեն

Մկրտիչ Ներսիսյան - ակադեմիկոս

Ռուբեն Սահակյան - պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Կոնստանտին Խուդավերդյան - Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր

Գրիգոր Խանջյան - նկարիչ

Վահագն Գրիգորյան - գրող

Սասուն Գրիգորյան - «Ուխտատուն» թանգարան-ինստիտուտի խորհրդի նախագահ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
03.02.1995, ՆՀ-416 16.05.1994, ՆՀ-292
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան