ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 մարտի 1995 թ. N 157
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
I. Հաստատել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի`
1. 1995 թվականի հունվարի 5-ի N 140j որոշումը` Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության շինվերանորոգման վարչություն պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:
2. 1994 թվականի դեկտեմբերի 15-ի N 120j որոշումը` «Եղեգնաձորշին» պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:
3. 1995 թվականի մարտի 9-ի N 273j որոշումը` մեխանիզացիայի և ավտոտրանսպորտի պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:
4. 1994 թվականի նոյեմբերի 30-ի N 113j որոշումը`
ա) Իջևանի «Բերրիություն» միջշրջանային բազա,
բ) Թալինի «Բերրիություն» մեքենամելիորատիվ բաժանմունք
պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:
5. 1995 թվականի փետրվարի 20-ի N 212j-1 որոշումը` Վանաձորի մուշտակի ֆաբրիկա պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:
6. 1995 թվականի մարտի 9-ի N 272j որոշումը`
ա) Էջմիածնի շինվերանորոգման վարչություն,
բ) Երևանի կոշիկի «Արաքս» միավորում,
գ) Մեղրու կարի ֆաբրիկա,
դ) Վանաձորի «Լոռի» կարի ֆաբրիկա,
ե) Արգելի փականք. իրերի գործարան
պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:
7. 1994 թվականի նոյեմբերի 15-ի N 102j-6 որոշման 1-ին կետը` Գուգարքի պահածոների գործարան պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:
8. 1994 թվականի նոյեմբերի 15-ի N 102j-12 որոշման 1-ին կետը` Արզնիի պահածոյի գործարան պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:
9. 1994 թվականի դեկտեմբերի 15-ի N 118j որոշումը` Երասխի հանքային ջրերի գործարան պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:
10. 1995 թվականի հունվարի 5-ի N 138j որոշումը` Հարժիսի պահածոյի գործարան պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:
11. 1995 թվականի հունվարի 5-ի N 138j-1 որոշումը`
ա) Ապարանի պանրագործարան,
բ) Երևանի քաղաքային կաթի գործարան
պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:
12. 1995 թվականի հունվարի 11-ի N 156j-1 որոշումը` Վանաձորի մսի կոմբինատ պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:
13. 1994 թվականի դեկտեմբերի 15-ի N 119j-1 որոշումը` «Հայկաբել» միավորման «Զվարթնոց» գործարան պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:
14. 1994 թվականի դեկտեմբերի 15-ի N 119j-3 որոշումը` Իջևանի շինվերանորոգման պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:
15. 1995 թվականի հունվարի 5-ի N 139j-2 որոշումը` «Հայկաբել» պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:
16. 1995 թվականի հունվարի 5-ի N 139j-5 որոշումը`
ա) Երևանի «Սելենա»,
բ) Ավիահամալիր
պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:
17. 1995 թվականի հունվարի 18-ի N 163j որոշումը` «Հայքար» գործարան պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:
II. Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության շինվերանորոգման պետական ձեռնարկությունը վերակազմավորել փակ բաժնետիրական ընկերության` հետագայում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որպես բաց բաժնետիրական ընկերություններ վերագրանցվելու իրավունքով:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |