ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՋԵՐՄՈՒԿ», «ՍՈՃՈՒՏ», «ԾԱՂԿԱՁՈՐ» ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋԱՐԱՆՆԵՐԻ ՄԱՅՐԱԿԱՆ ՈՒՂԵԳՐԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 350
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.06.1995-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1995/6, հունիս 1995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.06.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի առաջին տեղակալ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.06.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հունիսի 1995 թ. N 350

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՋԵՐՄՈՒԿ», «ՍՈՃՈՒՏ», «ԾԱՂԿԱՁՈՐ» ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋԱՐԱՆՆԵՐԻ ՄԱՅՐԱԿԱՆ ՈՒՂԵԳՐԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Բավարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության խնդրանքը և թույլատրել նրան «Ջերմուկ», «Սոճուտ», «Ծաղկաձոր» մոր և մանկան առողջարաններում բուժվելու ցուցում ունեցող երեխաների (բացառությամբ մանկուց հաշմանդամություն ունեցողների) մայրական ուղեգրերը 1995 թվականին, բացառության կարգով, իրացնել ինքնարժեքի նկատմամբ 50 տոկոս զեղչով` տարբերությունը փոխհատուցելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը կատարված ընդհանուր բյուջետային հատկացումների հաշվին:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐչի առաջին տեղակալ

Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան