ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունիսի 1995 թ. N 350
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՋԵՐՄՈՒԿ», «ՍՈՃՈՒՏ», «ԾԱՂԿԱՁՈՐ» ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋԱՐԱՆՆԵՐԻ ՄԱՅՐԱԿԱՆ ՈՒՂԵԳՐԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Բավարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության խնդրանքը և թույլատրել նրան «Ջերմուկ», «Սոճուտ», «Ծաղկաձոր» մոր և մանկան առողջարաններում բուժվելու ցուցում ունեցող երեխաների (բացառությամբ մանկուց հաշմանդամություն ունեցողների) մայրական ուղեգրերը 1995 թվականին, բացառության կարգով, իրացնել ինքնարժեքի նկատմամբ 50 տոկոս զեղչով` տարբերությունը փոխհատուցելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը կատարված ընդհանուր բյուջետային հատկացումների հաշվին:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐչի առաջին տեղակալ |
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |