ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մարտի 1995 թ. N 154
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
I. Հաստատել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի`
1. 1995 թվականի հունվարի 5-ի N 144j որոշումը`
ա) «Ավտոտրանսշին» ՇՄՁ-ի Գյումրիի ԴՁ
բ) «Ավտոտրանսշին» ՇՄՁ
գ) Այրումի խճի գործարան
դ) Գորիսի ավտոնորոգման գործարան
պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:
2. 1994 թվականի նոյեմբերի 30-ի N 116j որոշումը` Հայաստանի Հանրապետության ընդերքի պետական վարչության ՇՎՎ պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:
3. 1994 թվականի հոկտեմբերի 26-ի N 92j-1 որոշման 1-ին կետը` շարժական ռադիոհեռախոսային համակարգեր պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:
4. 1994 թվականի հոկտեմբերի 26-ի N 92j-2 որոշման 1-ին կետը` հեռուստատեսության կաբելային համակարգերի կենտրոն պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:
5. 1994 թվականի նոյեմբերի 15-ի N 102j-22 որոշման 1-ին կետը` Արտաշատի գինու գործարան պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:
6. 1995 թվականի հունվարի 5-ի N 138j-1 որոշումը` Դիլիջանի կաթի գործարան պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:
7. 1995 թվականի հունվարի 5-ի N 139j-1 որոշումը` «ՎՌ» պետական դուստր ձեռնարկության («Ապակեմեքենա» գործարան) գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:
8. 1995 թվականի հունվարի 5-ի N 139j-4 որոշումը` Վանաձորի ճշգրիտ հաստոցների գործարան պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:
9. 1995 թվականի հունվարի 11-ի N 155j որոշումը`
ա) «Երգունմետ» ԱՄՁ-ի «Գայանե» ԴՁ
բ) «Ստեկլոֆորմ» ԴՁ («Ապակեմեքենա» գործարան)
պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:
II. «Ավտոտրանսշին» ՇՄՁ-ի Գյումրիի ԴՁ
«Ավտոտրանսշին» ՇՄՁ
պետական ձեռնարկությունները վերակազմավորել փակ բաժնետիրական ընկերությունների` հետագայում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որպես բաց բաժնետիրական ընկերություններ վերագրանցվելու իրավունքով:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|