ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 154
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.03.1995-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1995/3, մարտ 1995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.03.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.03.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մարտի 1995 թ. N 154

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

I. Հաստատել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի`

1. 1995 թվականի հունվարի 5-ի N 144j որոշումը`

ա) «Ավտոտրանսշին» ՇՄՁ-ի Գյումրիի ԴՁ

բ) «Ավտոտրանսշին» ՇՄՁ

գ) Այրումի խճի գործարան

դ) Գորիսի ավտոնորոգման գործարան

պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:

2. 1994 թվականի նոյեմբերի 30-ի N 116j որոշումը` Հայաստանի Հանրապետության ընդերքի պետական վարչության ՇՎՎ պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:

3. 1994 թվականի հոկտեմբերի 26-ի N 92j-1 որոշման 1-ին կետը` շարժական ռադիոհեռախոսային համակարգեր պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:

4. 1994 թվականի հոկտեմբերի 26-ի N 92j-2 որոշման 1-ին կետը` հեռուստատեսության կաբելային համակարգերի կենտրոն պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:

5. 1994 թվականի նոյեմբերի 15-ի N 102j-22 որոշման 1-ին կետը` Արտաշատի գինու գործարան պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:

6. 1995 թվականի հունվարի 5-ի N 138j-1 որոշումը` Դիլիջանի կաթի գործարան պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:

7. 1995 թվականի հունվարի 5-ի N 139j-1 որոշումը` «ՎՌ» պետական դուստր ձեռնարկության («Ապակեմեքենա» գործարան) գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:

8. 1995 թվականի հունվարի 5-ի N 139j-4 որոշումը` Վանաձորի ճշգրիտ հաստոցների գործարան պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:

9. 1995 թվականի հունվարի 11-ի N 155j որոշումը`

ա) «Երգունմետ» ԱՄՁ-ի «Գայանե» ԴՁ

բ) «Ստեկլոֆորմ» ԴՁ («Ապակեմեքենա» գործարան)

պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:

II. «Ավտոտրանսշին» ՇՄՁ-ի Գյումրիի ԴՁ

«Ավտոտրանսշին» ՇՄՁ

պետական ձեռնարկությունները վերակազմավորել փակ բաժնետիրական ընկերությունների` հետագայում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որպես բաց բաժնետիրական ընկերություններ վերագրանցվելու իրավունքով:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ