ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
23 մայիսի 2025 թվականի |
թիվ 37 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում սպորտի բնագավառում տնտեսական համագործակցության հիմնական ուղղությունների մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`
|
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Մ. Գրիգորյան |
Ն. Պետկևիչ |
Ս. Ժումանգարին |
Դ. Ամանգելդիև |
Ա. Օվերչուկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում սպորտի բնագավառում տնտեսական համագործակցության հիմնական ուղղությունների մասին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղությունների 1063 կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
Հաստատել կցվող՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում սպորտի բնագավառում տնտեսական համագործակցության հիմնական ուղղությունները։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 20 թվականի -ի թիվ որոշմամբ |
ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում սպորտի բնագավառում տնտեսական համագործակցության
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29 ի պայմանագրով նախատեսված է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի շարժի ազատության ապահովում։
Գիտակցելով սպորտի ոլորտի մուլտիպլիկատիվ էֆեկտը, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ միություն, անդամ պետություններ) տնտեսության վրա սպորտային միջոցառումների ազդեցության բարձր մակարդակը՝ անդամ պետությունների ղեկավարների կողմից որոշում է ընդունվել սպորտի և ֆիզիկական կուլտուրայի բնագավառի 10.6.3 և 10.6.4 կետերը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ Մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղություններում ներառելու մասին (այսուհետ՝ Մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղություններ)։
Մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների 10.6.3 կետով նախատեսված է Միության շրջանակներում սպորտի բնագավառում տնտեսական համագործակցության հիմնական ուղղությունների մշակում և ընդունում՝ քաղաքացիների համար տվյալ ոլորտում ժամանակակից ձեռքբերումների հասանելիությունն ապահովելու նպատակով:
Սպորտի բնագավառում ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներգրավված աշխատունակ բնակչության մասը կայուն աճ ունի, շատանում է սպորտը՝ որպես ապրանք և որպես ծառայություն առաջարկը, և հենց դա է սպորտի տնտեսության հիմնական բովանդակությունը։
Սպորտի տնտեսության առումով կարելի է առանձնացնել սպորտային հետևյալ զարգացող շուկաները.
սպորտային ծառայություններ մատուցողների շուկա՝ ներկայացված որպես բազմաթիվ առողջապահական, պարային, մարմնամարզական ստուդիաներ և մարզական դպրոցներ․
սպորտային տուրիզմի ապրանքների շուկա (համապատասխան ենթակառուցվածքի առկայության դեպքում՝ տեխնիկական սարքերի և հարմարանքների օգտագործմամբ (լեռնադահուկային սպորտ, սերֆինգ, գոլֆ և այլն))
սպորտային վարժասարքեր, սարքավորումներ, հագուստ վաճառողների շուկա
լրատվության զանգվածային միջոցներում լուսաբանվող սպորտային միջոցառումների շուկա
ակումբների, ֆեդերացիաների, Միջազգային օլիմպիական կոմիտեի և ազգային օլիմպիական կոմիտեների կողմից առևտրային հիմունքներով կազմակերպված սպորտային միջոցառումների (Օլիմպիական խաղեր, առաջնություններ, մրցաշարեր և այլն) շուկա
սպորտային հովանավորության և գովազդի շուկա։
Միության շրջանակներում սպորտի բնագավառում տնտեսական համագործակցության ամրապնդմանը նպաստող հիմնական գործոնը անդամ պետությունների հետաքրքրությունն է սպորտային արդյունաբերության՝ որպես ազգային տնտեսության արդյունավետ ճյուղի, զարգացման նկատմամբ:
Միության շրջանակներում սպորտի բնագավառում տնտեսական համագործակցության նախադրյալներն են՝
անդամ պետությունների աշխարհագրական մոտակայությանը, ինչը մատչելի է դարձնում դրանց տարածքներում անցկացվող մարզական միջոցառումներին ներկա լինելը և հեշտացնում է մարզական իրադարձությունների, համատեղ մարզումների և այլ միջոցառումների կազմակերպումը
լանդշաֆտների և կլիմայական պայմանների բազմազանությունը, ինչը նպաստում է տարբեր մարզաձևերի զարգացմանը.
սպորտային ենթակառուցվածքի առկայությունը։
Միության շրջանակներում սպորտի բնագավառում տնտեսական համագործակցության զարգացումն այդ թվում թույլ կտա անդամ պետություններին ընդլայնել (ավելացնել) սպորտի բնագավառում ժամանակակից նվաճումների հասանելիությունը քաղաքացիների համար, ինչպես նաև կնպաստի Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով նախատեսված չորս ազատությունների իրացման ապահովմանը։
Միության շրջանակներում սպորտի բնագավառում տնտեսական համագործակցության հիմնական նպատակներն են տնտեսական կապերի ընդլայնումը, աշխատանքային ռեսուրսների ներուժի զարգացումը, ինչպես նաև սպորտի ոլորտում ապրանքների և ծառայությունների փոխադարձ առևտրի զարգացումը։
Նշված նպատակներին հասնելու համար իրականացվում է պետական իշխանության մարմինների, սպորտային, հասարակական, մասնագիտական կազմակերպությունների և անդամ պետությունների այն տնտեսավարող սուբյեկտների փոխգործակցությունը, որոնք իրենց գործունեությունն են իրականացնում սպորտային արդյունաբերության ոլորտում, և ենթադրվում է ստանալ հետևյալ տնտեսական էֆեկտները.
սպորտային արդյունաբերությունը ժամանակակից բարձր տեխնոլոգիաներով ապահովելու մակարդակի բարձրացում․
սպորտի ոլորտում աշխատանքային ռեսուրսների ներուժի բարձրացման նպատակով ժամանակակից ձեռքբերումների մատչելիության ապահովում․
սպորտային և հարակից ենթակառուցվածքի զարգացում․
սպորտային հովանավորության և գովազդի շուկայի զարգացում․
անդամ պետությունների տարածքներում սպորտային սարքավորումների, գույքի, հանդերձանքի և սպորտային արդյունաբերության այլ ապրանքների արտադրության զարգացում (այսուհետ՝ սպորտային արդյունաբերության ապրանքներ)
սպորտային արդյունաբերության ապրանքների փոխադարձ առևտրի զարգացում
սպորտային արդյունաբերության ծառայությունների փոխադարձ առևտրի զարգացում, այդ թվում՝ սպորտային տուրիզմի զարգացումը:
Միության շրջանակներում սպորտի ոլորտում տնտեսական համագործակցության նպատակներին և պլանավորվող տնտեսական էֆեկտներին հասնելու համար փոխգործակցությունն իրականացվում է հետևյալ հիմնական ուղղություններով՝
մարզիկների, մարզիչների և սպորտի ոլորտի մասնագետների կողմից փորձի փոխադարձ փոխանակման զարգացման և առաջադեմ մեթոդիկաների ու տեխնոլոգիաների կիրառման միջոցով սպորտի ոլորտում աշխատանքային ռեսուրսների համար ժամանակակից նվաճումների մատչելիությունն ապահովելու պայմանների ստեղծում․
անդամ պետությունների սպորտային և հարակից ենթակառուցվածքի զարգացման համար պայմանների ստեղծում, ինչպես նաև սպորտային ենթակառուցվածքի օբյեկտների մատչելիության ապահովում՝
անդամ պետությունների սպորտային ենթակառուցվածքի օբյեկտների համատեղ օգտագործման համար բարենպաստ պայմանների ստեղծման միջոցով՝ տեղեկատվության մատչելիության ապահովման կամ անցկացվող մարզական միջոցառումների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման միջոցով (ըստ անհրաժեշտության)
անդամ պետությունների սպորտային ենթակառուցվածքի օբյեկտներում տեխնոլոգիական մարզաձևերով և phygital (ֆունկցիոնալ-թվային սպորտ) ձևաչափով անցկացվող միջազգային մարզական մրցումներին, այդ թվում՝ անդամ պետությունների համաձայնությամբ, հասանելիության համար պայմաններ ստեղծելու միջոցով
սպորտի բնագավառում ենթակառուցվածքային նախագծերի առաջմղման և սպորտային իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվության տարածման գործում փոխադարձ հիմունքներով աջակցության տրամադրման միջոցով
սպորտային արդյունաբերության ոլորտում համաժողովների, կոնֆերանսների, ցուցահանդեսների և սեմինարների կազմակերպման և անցկացման միջոցով (պայմանավորվածության առկայության դեպքում)
անդամ պետությունների տարածքներում սպորտային արդյունաբերության ապրանքների արտադրության զարգացման և նման ապրանքների փոխադարձ առևտրի համար պայմանների ստեղծում՝
անդամ պետությունների տարածքներում սպորտային արդյունաբերության ապրանքներ արտադրող կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման միջոցով
սպորտային արդյունաբերության ցուցահանդեսների կազմակերպման միջոցով
սպորտային արդյունաբերության, այդ թվում՝ սպորտային տուրիզմի ծառայությունների փոխադարձ առևտրի իրականացման համար պայմանների զարգացում՝
սպորտային արդյունաբերության շուկայի մասնակիցների (սպորտային ֆեդերացիաների, ակումբների, մարզիչների, մարզիկների, հովանավորների և ծառայություններ մատուցողների (հուշագրերի ստորագրում, պաշտոնական մատակարարների որոշում, հովանավորչական պայմանագրերի կնքում և այլն)) միջև փոխգործակցության միջոցով
անդամ պետությունների տարածքներում մարզական հավաքներ, մրցումներ և այլ մարզական միջոցառումներ անցկացնելու համար առաջարկվող մարզական օբյեկտների ցանկի ստեղծման միջոցով։
Միության շրջանակներում սպորտի բնագավառում տնտեսական համագործակցությունն իրականացվում է անդամ պետությունների փոխադարձ շահագրգռվածության հիման վրա։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 նոյեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|