ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՌԵԼԻՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՏԵՂԵԿԱԳՐՔԻ ՄԱՍԻՆ՝ ԸՍՏ ՎԱՌԵԼԻՔԻ ԴԵՏՈՆԱՑԻՈՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԻՉՆԵՐԻ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 66
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.08.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.02.16-2026.03.01 Պաշտոնական հրապարակման օրը 19.02.2026
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
07.07.2025
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.08.2025

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հուլիսի 2025 թվականի

թիվ 66

քաղ. Մոսկվա

 

ՎԱՌԵԼԻՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՏԵՂԵԿԱԳՐՔԻ ՄԱՍԻՆ՝ ԸՍՏ ՎԱՌԵԼԻՔԻ ԴԵՏՈՆԱՑԻՈՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԻՉՆԵՐԻ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 4-րդ և 7-րդ կետերին համապատասխան և ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 155 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին» հիմնադրույթով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կցվող՝ վառելիքի տեսակների տեղեկագիրքը՝ ըստ վառելիքի դետոնացիոն կայունության ցուցիչների (այսուհետ՝ տեղեկագիրք)։

2. Տեղեկագիրքը ներառել Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմում։

3. Սահմանել, որ՝

տեղեկագիրքը կիրառվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից.

Տեղեկագրքի ծածկագրային նշագրերի օգտագործումը պարտադիր է տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների էլեկտրոնային անձնագրերի) և ինքնագնաց մեքենաների և տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերի համակարգերի գործունեությունն ապահովելու ժամանակ։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Բ. Սագինտաև

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2025 թվականի հուլիսի 7-ի

թիվ 66 որոշմամբ

 

ՏԵՂԵԿԱԳԻՐՔ

 

վառելիքի տեսակների՝ ըստ վառելիքի դետոնացիոն կայունության ցուցիչների

 

I. Մանրամասնեցված տեղեկությունները տեղեկագրքից

Վառելիքի տեսակի ծածկագիրը և անվանումը

Վառելիքի դետոնացիոն կայունության ցուցիչի ծածկագիրը

Վառելիքի դետոնացիոն կայունության ցուցիչի արժեքը

АИ

Ավտոմոբիլային բենզին

АИ080

80

АИ081

81

АИ082

82

АИ083

83

АИ084

84

АИ085

85

АИ086

86

АИ087

87

АИ088

88

АИ089

89

АИ090

90

АИ091

91

АИ092

92

АИ093

93

АИ094

94

АИ095

95

АИ096

96

АИ097

97

АИ098

98

 

АИ099

99

АИ100

100

АИ101

101

ДТ

Դիզելային վառելիք

ДТ030

30

ДТ031

31

ДТ032

32

ДТ033

33

ДТ034

34

ДТ035

35

ДТ036

36

ДТ037

37

ДТ038

38

ДТ039

39

ДТ040

40

ДТ041

41

ДТ042

42

ДТ043

43

ДТ044

44

ДТ045

45

ДТ046

46

ДТ047

47

ДТ048

48

ДТ049

49

ДТ050

50

ДТ051

51

ДТ052

52

ДТ053

53

ДТ054

54

 

ДТ055

55

ДТ056

56

ДТ057

57

ДТ058

58

ДТ059

59

ДТ060

60

ДТ061

61

ДТ062

62

ДТ063

63

ДТ064

64

ДТ065

65

II. Տեղեկագրքի անձնագիրը

Համարը՝ ը/կ

Տարրի նշագիրը

Նկարագրությունը

1

2

3

1

Ծածկագիրը

072

2

Տիպը

1՝ տեղեկագիրք

3

Անվանումը

վառելիքի տեսակների տեղեկագիրք՝ ըստ վառելիքի դետոնացիոն կայունության ցուցիչների

4

Հապավումը

ՎՏՏԴԿ

5

Նշագիրը

ՄՏ 072 - 2025 (խմբ. 1)

6

Տեղեկագրքի (դասակարգչի) ընդունման (հաստատման) մասին ակտի վավերապայմանները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի հուլիսի 7-ի թիվ 66 որոշում

7

Տեղեկագիրքը (դասակարգիչը) գործողության մեջ դնելու (կիրառումն սկսելու) ամսաթիվը

09.08.2025

8

Տեղեկագրքի (դասակարգչի) կիրառումը դադարեցնելու մասին ակտի վավերապայմանները

 -

9

Տեղեկագրքի (դասակարգչի) կիրառումն ավարտվելու ամսաթիվը

 -

10

Օպերատորը (օպերատորները)

Եվրասիական տնտեսական հանձնաժողով

11

Նշանակությունը

տրանսպորտային միջոցների տարբեր տեսակների և կատեգորիաների համար վառելիքի տեսակների բնութագրերի մասին տեղեկությունների համակարգում և ծածկագրում

12

Անոտացիան (կիրառության ոլորտը)

օգտագործվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների էլեկտրոնային անձնագրերի) և ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերի համակարգերի գործունեության շրջանակներում

13

Առանցքային բառերը

վառելիք, դետոնացիոն կայունություն, օկտանային թիվ, ցետանային թիվ

14

Ոլորտը, որտեղ իրականացվում են Եվրասիական տնտեսական միության մարմինների լիազորությունները

տեխնիկական կանոնակարգում

15

Միջազգային (միջպետական, տարածաշրջանային) դասակարգման օգտագործումը

2՝ տեղեկագիրքը չունի միջազգային (միջպետական, տարածաշրջանային) անալոգներ

16

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական տեղեկագրքերի (դասակարգիչների) առկայությունը

2՝ տեղեկագիրքը չունի անալոգներ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում

17

Համակարգման (դասակարգման) մեթոդը

2՝ դասակարգման ստորակարգային մեթոդ, աստիճանների (մակարդակների) թիվ՝ 2

18

Վարման մեթոդիկան

1՝ տեղեկագրքի վարման կենտրոնացված մեթոդիկա:

Տեղեկագրքի արժեքների ավելացումը, փոփոխումը կամ հանումը կատարվում է են օպերատորի կողմից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտին համապատասխան: Արժեքը հանելու դեպքում տեղեկագրքի գրառումը նշվում է որպես չգործող հանելու օրվանից՝ նշելով տեղեկագրքի գրառման գործողության ավարտը կանոնակարգող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտի մասին տեղեկությունները:

Տեղեկագրքի ծածկագրերը եզակի են, տեղեկագրքի ծածկագրերի, այդ թվում՝ չգործող ծածկագրերի կրկնակի օգտագործում չի թույլատրվում

19

Կառուցվածքը

տեղեկագրքի կառուցվածքի վերաբերյալ տեղեկատվությունը (դաշտերի կազմը, դրանց արժեքների տիրույթները և ձևավորման կանոնները) ներկայացված է սույն փաստաթղթի III բաժնում

20

Տվյալների գաղտնիության աստիճանը

տեղեկագրքի տեղեկությունները համարվում են բաց հասանելիության տեղեկատվություն

21

Վերանայման սահմանված պարբերականությունը

սահմանված չէ

22

Փոփոխությունները

-

23

Հղումը՝ տեղեկագրքից (դասակարգչից) մանրամասնեցված տեղեկություններին

https://nsi.eaeunion.org/portal

24

Տեղեկագրքից (դասակարգչից) տեղեկությունները ներկայացնելու եղանակը

հրապարակումը Եվրասիական տնտեսական միության տեղեկատվական պորտալում

III. Տեղեկագրքի կառուցվածքի նկարագրությունը

 

1. Սույն բաժնում սահմանվում են տեղեկագրքի կառուցվածքն ու վավերապայմանների կազմը, այդ թվում՝ վավերապայմանների արժեքների տիրույթները և դրանց ձևավորման կանոնները։

2. Տեղեկագրքի կառուցվածքը և վավերապայմանների կազմը ներկայացված են աղյուսակում, որում ձևավորվում են հետևյալ դաշտերը (վանդակները)՝

«վավերապայմանի անվանում»՝ վավերապայմանի հաստատունացած կամ պաշտոնական բառային նշագիրը.

«վավերապայմանի արժեքի տիրույթ»՝ տարրի իմաստը (իմաստաբանությունը) պարզաբանող տեքստը.

«վավերապայմանի արժեքի ձևավորման կանոններ»՝ վավերապայմանի նշանակությունը հստակեցնող և դրա ձևավորման (լրացման) կանոնները սահմանող տեքստը կամ վավերապայմանի հնարավոր արժեքների բառային նկարագրությունը.

«բազմ.»՝ վավերապայմանների բազմաքանակությունը (վավերապայմանի պարտադիր (կամընտրական) լինելը և հնարավոր կրկնությունների քանակը):

3. Փոխանցվող տվյալների վավերապայմանների բազմաքանակությունը նշելու համար օգտագործվում են հետևյալ նշագրերը՝

1՝ վավերապայմանը պարտադիր է, կրկնություններ չեն թույլատրվում.

n՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի n անգամ (n > 1).

1..*՝ վավերապայմանը պարտադիր է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.

n..*՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ (n > 1).

n..m՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ, և ոչ ավելի, քան m անգամ (n > 1, m > n).

0..1՝ վավերապայմանը կամընտրական է, կրկնություններ չեն թույլատրվում.

0..*՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.

0..m՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել ոչ ավելի, քան m անգամ (m > 1):

 

Աղյուսակ

 

Տեղեկագրքի կառուցվածքը և վավերապայմանների կազմը

Վավերապայմանի անվանումը

Վավերապայմանի արժեքի տիրույթը

Վավերապայմանի արժեքի ձևավորման կանոնները

Բազմ.

1. Վառելիքի դետոնացիոն կայունության ցուցիչի տեսակի մասին տեղեկությունները

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

1.*

 

1.1. Վառելիքի տեսակի ծածկագիրը

պայմանանշանների տողը։

Ձևանմուշը՝ [АЯ]{2}

ծածկագրային նշագիրը ձևավորվում է Մաքսային միության ՄՄ ՏԿ 013/2011 տեխնիկական կանոնակարգի թիվ 1 հավելվածին համապատասխան

1

1.2. Վառելիքի տեսակի անվանումը

պայմանանշանների տողը։

Նվազ երկարությունը՝ 1.

Առավ երկարությունը՝ 1000

անվանումը ձևավորվում է բառակապակցության տեսքով՝ ռուսերենով

1

1.3. Վառելիքի դետոնացիոն կայունության ցուցիչի մասին տեղեկությունները

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

1..*

   

1.3.1. Վառելիքի դետոնացիոն կայունության ցուցիչի ծածկագիրը

պայմանանշանների նորմալացված տողը։

Ձևանմուշը՝ [АЯ] {2}\d{3}

ծածկագրային նշագիրը ձևավորվում է ծածկագրման հաջորդական մեթոդի օգտագործմամբ

1

 

1.3.2. Վառելիքի դետոնացիոն կայունության ցուցիչի արժեքը

պայմանանշանների նորմալացված տողը։

Ձևանմուշը՝ \d {2,3}

պարունակում է վառելիքի օկտանային (ցետանային) թվի արժեքը

1

 

1.3.3. Տեղեկագրքի (դասակարգչի) գրառման մասին տեղեկությունները

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

1

   

*. 1. Գործողության մեկնարկի ամսաթիվը

ամսաթիվը՝ ԻՍՕ 8601-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ գործողության մեկնարկի ամսաթվին

1

 

*.2. Գործողության մեկնարկը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունները

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում է ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

0..1

   

*.2.1. Ակտի տեսակի ծածկագիրը

պայմանանշանների նորմալացված տողը։

Ձևանմուշը՝ \d{5}

Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի տեսակի ծածկագրային նշագիրը

1

 

*.2.2. Ակտի համարը

պայմանանշանների տողը։

Նվազ․ երկարությունը՝ 1.

Առավ․ երկարությունը՝ 50

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին

1

   

*.2.3. Ակտի ամսաթիվը

ամսաթիվը՝ ԻՍՕ 8601-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին

1

 

*.3. Գործողության ավարտի ամսաթիվը

ամսաթիվը՝ ԻՍՕ 8601-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ գործողության ավարտի ամսաթվին

0..1

 

*.4. Գործողության ավարտը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունները

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում է ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

0..1

 

*.4.1. Ակտի տեսակի ծածկագիրը

պայմանանշանների նորմալացված տողը:

Ձևանմուշը՝ \d{5}

Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի տեսակի ծածկագրային նշագիրը

1

 

*.4.2. Ակտի համարը

պայմանանշանների տողը։

Նվազ երկարությունը՝ 1.

Առավ երկարությունը՝ 50

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին

1

 

*.4.3. Ակտի ամսաթիվը

ամսաթիվը՝ ԻՍՕ 8601-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին

1

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 փետրվարի 2026 թվական: