ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
24 մարտի 2025 թվականի |
թիվ 28 |
քաղ. Մոսկվա |
«ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ (ՓՈԽԱԴՐՄԱՆ), ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ (ԿԱՄ) ՄՅՈՒՍ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՈՐՊԵՍ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 263 որոշմամբ հաստատված՝ «Տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) մյուս փաստաթղթերը որպես ապրանքների հայտարարագիր օգտագործելու կարգի մասին» հրահանգի մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի մարտի 24-ի թիվ 28 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) մյուս փաստաթղթերը որպես ապրանքների հայտարարագիր օգտագործելու կարգի մասին» հրահանգի մեջ կատարվող
1. 12-րդ կետում՝
ա) 122 ենթակետում «ձևակերպվում են «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով՝ հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու նպատակով» բառերը փոխարինել «հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու նպատակով ձևակերպվում են «վերաարտահանում»` մաքսային ընթացակարգով կամ հատուկ մաքսային ընթացակարգով» բառերով․
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 124 ենթակետով՝
«124) կոնկրետ պացիենտի կենսական ցուցումներով բժշկական օգնություն ցուցաբերելու և (կամ) ոչ ազգակցական փոխպատվաստում իրականացնելու համար ներմուծվող (ներմուծված) չգրանցված դեղամիջոցներ, մարդկային արյուն ու դրա բաղադրիչները, մարդու օրգաններ և (կամ) հյուսվածքներ, այդ թվում՝ հեմոպոետիկ ցողունային բջիջներ և (կամ) ոսկրածուծ, որոնք ձևակերպվում են հատուկ մաքսային ընթացակարգով (բացառությամբ սույն հրահանգի 4-րդ կետի 3 րդ ենթակետով նախատեսված դեպքերի).»:
2. Նշված հրահանգի 3-րդ հավելվածում՝
ա) 8-րդ կետի աղյուսակում՝
3-6-րդ սյունակների անվանման մեջ «ըստ» բառը փոխարինել «համապատասխան» բառով.
7-րդ սյունակի անվանման մեջ «փաստաթղթերին» բառը փոխարինել «փաստաթղթերին3ա» բառով․
8-րդ սյունակի անվանման մեջ «արժույթի» բառը փոխարինել «արժույթի3ա» բառով․
բ) 9-րդ կետում «ապրանքների» բառը փոխարինել «ապրանքների5» բառով.
գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3ա տողատակի ծանոթագրությամբ՝
«3ա Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 263 որոշմամբ հաստատված՝ «Տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) մյուս փաստաթղթերը որպես ապրանքների հայտարարագիր օգտագործելու կարգի մասին» հրահանգի 12-րդ կետի 124 ենթակետում նշված ապրանքների հայտարարագրման ժամանակ վանդակը կարող է չլրացվել՝ որպես ապրանքների հայտարարագիր օգտագործվող փաստաթղթերում համապատասխան տեղեկությունների բացակայության դեպքում։»
դ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ տողատակի ծանոթագրությամբ՝
«5 Չի լրացվում Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքերում։»։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 փետրվարի 2026 թվական: