ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԲԱԶԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ՝ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ, ԻՆՔՆԱԳՆԱՑ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՈՒ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԱՅԼ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆՎՈՂ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՏԵՂԵԿԱԳՐՔԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 67
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.08.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.02.16-2026.03.01 Պաշտոնական հրապարակման օրը 19.02.2026
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
07.07.2025
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.08.2025

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հուլիսի 2025 թվականի

թիվ 67

քաղ. Մոսկվա

 

ՈՐՊԵՍ ԲԱԶԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ՝ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ, ԻՆՔՆԱԳՆԱՑ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՈՒ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԱՅԼ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆՎՈՂ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՏԵՂԵԿԱԳՐՔԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 4-րդ և 7-րդ կետերին համապատասխան և ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 155 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին» հիմնադրույթով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կցվող՝ որպես բազային օգտագործվող՝ տրանսպորտային միջոցների, ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների մշակման ժամանակ հիմք ընդունվող տեխնիկայի տեսակների տեղեկագիրքը (այսուհետ՝ տեղեկագիրք)

2. Տեղեկագիրքը ներառել Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմում։

3. Սահմանել, որ՝

տեղեկագիրքը կիրառվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից.

տեղեկագրքի ծածկագրային նշագրերի օգտագործումը պարտադիր է տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների էլեկտրոնային անձնագրերի) և ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերի համակարգերի գործունեությունն ապահովելիս։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Բ. Սագինտաև

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2025 թվականի հուլիսի 7-ի

թիվ 67 որոշմամբ

 

ՏԵՂԵԿԱԳԻՐՔ

 

որպես բազային օգտագործվող՝ տրանսպորտային միջոցների, ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների մշակման ժամանակ հիմք ընդունվող տեխնիկայի տեսակների

 

I. Մանրամասնեցված տեղեկությունները տեղեկագրքից

Տեխնիկայի տեսակի ծածկագիրը

Տեխնիկայի տեսակի անվանումը

01

որպես բազային օգտագործվող՝ տրանսպորտային միջոցի մշակման ժամանակ հիմք ընդունվող տրանսպորտային միջոցի ամրաշրջանակ

02

որպես բազային օգտագործվող՝ ինքնագնաց մեքենայի կամ տեխնիկայի այլ տեսակի մշակման ժամանակ հիմք ընդունվող տրանսպորտային միջոցի ամրաշրջանակ

11

որպես բազային օգտագործվող՝ մեկ այլ տրանսպորտային միջոցի մշակման ժամանակ հիմք ընդունվող տրանսպորտային միջոց

12

որպես բազային օգտագործվող՝ ինքնագնաց մեքենայի կամ տեխնիկայի այլ տեսակի մշակման ժամանակ հիմք ընդունվող տրանսպորտային միջոց

22

որպես բազային օգտագործվող՝ մեկ այլ ինքնագնաց մեքենայի կամ տեխնիկայի այլ տեսակի մշակման ժամանակ հիմք ընդունվող ինքնագնաց մեքենա և (կամ) տեխնիկայի այլ տեսակ

II. Տեղեկագրքի անձնագիրը

Համարը՝ ը/կ

Տարրի նշագիրը

Նկարագրությունը

1

2

3

1

Ծածկագիրը

069

2

Տիպը

1՝ տեղեկագիրք

3

Անվանումը

որպես բազային օգտագործվող՝ տրանսպորտային միջոցների, ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների մշակման ժամանակ հիմք ընդունվող տեխնիկայի տեսակների տեղեկագիրք

4

Հապավումը

ՏԲՏՏ

5

Նշագիրը

ՄՏ 069 - 2025 (խմբ. 1)

6

Տեղեկագրքի (դասակարգչի) ընդունման (հաստատման) մասին ակտի վավերապայմանները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի հուլիսի 7-ի թիվ 67 որոշում

7

Տեղեկագիրքը (դասակարգիչը) գործողության մեջ դնելու (կիրառումն սկսելու) ամսաթիվը

09 օգոստոսի 2025 թվականի

8

Տեղեկագրքի (դասակարգչի) կիրառումը դադարեցնելու մասին ակտի վավերապայմանները

 

9

Տեղեկագրքի (դասակարգչի) կիրառման ավարտի ամսաթիվը

-

10

Օպերատորը (օպերատորները)

Եվրասիական տնտեսական հանձնաժողով

11

Նշանակությունը

որպես բազային օգտագործվող՝ տրանսպորտային միջոցների, ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների մշակման ժամանակ հիմք ընդունվող այն տեխնիկայի տեսակների մասին տեղեկությունների համակարգումը և ծածկագրումը, որի համար ձևակերպվում են էլեկտրոնային անձնագրեր «Տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի անձնագրի) և ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրի միասնական ձևերի ներդրման և էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպման մասին» 2014 թվականի օգոստոսի 15-ի համաձայնագրին համապատասխան

12

Անոտացիան (կիրառության ոլորտը)

օգտագործվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների էլեկտրոնային անձնագրերի) և ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերի համակարգերի գործունեության շրջանակներում

13

Առանցքային բառերը

բազային տրանսպորտային միջոց, տրանսպորտային միջոց, ինքնագնաց մեքենա, տրանսպորտային միջոցի ամրաշրջանակ, էլեկտրոնային անձնագիր

14

Այն ոլորտը, որտեղ իրականացվում են Եվրասիական տնտեսական միության մարմինների լիազորությունները

տեխնիկական կարգավորումը

15

Միջազգային (միջպետական, տարածաշրջանային) դասակարգման օգտագործումը

2՝ տեղեկագիրքը չունի միջազգային (միջպետական, տարածաշրջանային) անալոգներ

16

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական տեղեկագրքերի (դասակարգիչների) առկայությունը

2՝ տեղեկագիրքը չունի անալոգներ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում

17

Համակարգման (դասակարգման) մեթոդը

1՝ համակարգման հաջորդական մեթոդը

18

Վարման մեթոդիկան

1՝ տեղեկագրքի վարման կենտրոնացված մեթոդիկա:

Տեղեկագրքի արժեքների ավելացումը, փոփոխումը կամ հանումը կատարվում է օպերատորի կողմից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտին համապատասխան: Արժեքը հանելու դեպքում տեղեկագրքի գրառումը նշվում է որպես չգործող հանելու օրվանից՝ նշելով տեղեկագրքի գրառման գործողության ավարտը կանոնակարգող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտի մասին տեղեկությունները:

Տեղեկագրքի ծածկագրերը եզակի են, տեղեկագրքի ծածկագրերի, այդ թվում՝ չգործող ծածկագրերի կրկնակի օգտագործումը չի թույլատրվում

19

Կառուցվածքը

տեղեկագրքի կառուցվածքի վերաբերյալ տեղեկատվությունը (դաշտերի կազմը, դրանց արժեքների տիրույթները և ձևավորման կանոնները) ներկայացված է սույն փաստաթղթի III բաժնում

20

Տվյալների գաղտնիության աստիճանը

տեղեկագրքի տեղեկությունները դասվում են են բաց հասանելիության տեղեկատվության շարքին

21

Վերանայման սահմանված պարբերականությունը

սահմանված չէ

22

Փոփոխությունները

-

23

Հղումը՝ տեղեկագրքից (դասակարգչից) մանրամասնեցված տեղեկություններին

https://nsi.eaeunion.org/portal

24

Տեղեկագրքից (դասակարգչից) տեղեկությունները ներկայացնելու եղանակը

Եվրասիական տնտեսական միության տեղեկատվական պորտալում հրապարակումը

III. Տեղեկագրքի կառուցվածքի նկարագրությունը

 

1. Սույն բաժնում սահմանվում են տեղեկագրքի կառուցվածքն ու վավերապայմանների կազմը, այդ թվում՝ վավերապայմանների արժեքների տիրույթները և դրանց ձևավորման կանոնները։

2. Տեղեկագրքի կառուցվածքը և վավերապայմանների կազմը ներկայացված են աղյուսակում, որում ձևավորվում են հետևյալ դաշտերը (սյունակները)՝

«վավերապայմանի անվանումը»՝ վավերապայմանի հաստատունացած կամ պաշտոնական բառային նշագիրը.

«վավերապայմանի արժեքի տիրույթը»՝ տարրի իմաստը (իմաստաբանությունը) պարզաբանող տեքստը.

«վավերապայմանի արժեքի ձևավորման կանոնները»՝ վավերապայմանի նշանակությունը հստակեցնող և դրա ձևավորման (լրացման) կանոնները սահմանող տեքստը կամ վավերապայմանի հնարավոր արժեքների բառային նկարագրությունը.

«բազմ.»՝ վավերապայմանների բազմաքանակությունը

(վավերապայմանի պարտադիր (կամընտրական) լինելը և հնարավոր կրկնությունների քանակը):

3. Փոխանցվող տվյալների վավերապայմանների բազմաքանակությունը նշելու համար օգտագործվում են հետևյալ նշագրերը՝

1՝ վավերապայմանը պարտադիր է, կրկնություններ չեն թույլատրվում.

n՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի n անգամ (n > 1).

1..*՝ վավերապայմանը պարտադիր է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.

n..*` վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ (n > 1).

n..m՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ, և ոչ ավելի, քան m անգամ (n > 1, m > n).

0..1՝ վավերապայմանը կամընտրական է, կրկնություններ չեն թույլատրվում.

0..*՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.

0..m՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել ոչ ավելի, քան m անգամ (m > 1):

 

Աղյուսակ

 

Տեղեկագրքի կառուցվածքը և վավերապայմանների կազմը

Վավերապայմանի անվանումը

Վավերապայմանի արժեքի տիրույթը

Վավերապայմանի արժեքի ձևավորման կանոնները

Բազմ.

1. Որպես բազային օգտագործվող՝ տրանսպորտային միջոցների, ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների մշակման ժամանակ հիմք ընդունվող տեխնիկայի տեսակների մասին տեղեկությունները

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

1..*

 

1.1. Տեխնիկայի տեսակի ծածկագիրը

պայմանանշանների նորմալացված տողը։

Ձևանմուշը՝ \d{2}

ծածկագրային նշագիրը ձևավորվում է սերիական-հաջորդական մեթոդով

1

 

1.2. Տեխնիկայի տեսակի անվանումը

պայմանանշանների տողը։

Նվազագույն երկարությունը՝ 1.

Առավելագույն երկարությունը՝ 500

անվանումը ձևավորվում է ռուսերենով՝ բառակապակցության կամ նախադասության տեսքով

1

 

1.3. Տեղեկագրքի (դասակարգչի) գրառման մասին տեղեկությունները

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

1

   

1.3.1. Գործողության մեկնարկի ամսաթիվը

ամսաթիվը՝ ISO 8601 ստանդարտների սերիային համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ գործողության մեկնարկի ամսաթվին կամ փոփոխությունների կատարման ամսաթվին

1

   

1.3.2. Գործողության մեկնարկը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունները

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

1

     

1.3.2.1. Ակտի տեսակի ծածկագիրը

պայմանանշանների նորմալացված տողը։

Ձևանմուշը՝ \d{5}

Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի տեսակի ծածկագրային նշագիրը

1

     

1.3.2.2. Ակտի համարը

պայմանանշանների տողը։

Նվազագույն երկարությունը՝ 1.

Առավելագույն երկարությունը՝ 50

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին

1

     

1.3.2.3. Ակտի ամսաթիվը

ամսաթիվը՝ ISO 8601 ստանդարտների սերիային համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին

1

   

1.3.3. Գործողության ավարտի ամսաթիվը

ամսաթիվը՝ ISO 8601 ստանդարտների սերիային համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ գործողության ավարտի ամսաթվին

0..1

   

1.3.4. Գործողության ավարտը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունները

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

0..1

     

1.3.4.1. Ակտի տեսակի ծածկագիրը

պայմանանշանների նորմալացված տողը։

Ձևանմուշը՝ \d{5}

Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի տեսակի ծածկագրային նշագիրը

1

     

1.3.4.2. Ակտի համարը

պայմանանշանների տողը։

Նվազագույն երկարությունը՝ 1.

Առավելագույն երկարությունը՝ 50

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին

1

     

1.3.4.3. Ակտի ամսաթիվը

ամսաթիվը՝ ISO 8601 ստանդարտների սերիային համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին

1

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 փետրվարի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան