ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
23 մայիսի 2025 թվականի |
թիվ 41 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՒ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԱՆԴԱՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 12-րդ և 16-րդ հոդվածների իրագործման նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ Եվրասիական միջկառավարական խորհրդի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամի թեկնածությունը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդ ներկայացնելու մասին» կարգադրության նախագծին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին» ու «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ նշանակելու մասին» որոշումների նախագծերին (կցվում են) և դրանք ներկայացնել համապատասխանաբար Եվրասիական միջկառավարական խորհրդի և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Մ. Գրիգորյան |
Ն. Պետկևիչ |
Ս. Ժումանգարին |
Դ. Ամանգելդիև |
Ա. Օվերչուկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
« » ի 20 թ. |
թիվ |
քաղ. |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամի թեկնածությունը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդ ներկայացնելու մասին
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 16-րդ հոդվածին համապատասխան և Ղրղզստանի Հանրապետության միջնորդագրի հիման վրա՝
1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդ ներկայացնել Ղրղզստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամի՝ Դանիյար Շարշենբեկի Իմանալիևի թեկնածությունը։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » ի 20 թ. |
թիվ |
քաղ. |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 12-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի 54-րդ և 55-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
Վաղաժամկետ դադարեցնել Ղրղզստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Էլդար Տուրալիի Ալիշերովի լիազորությունները:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » ի 20 թ. |
թիվ |
քաղ. |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ նշանակելու մասին
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 12-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 41-րդ կետի երրորդ պարբերությանն ու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի 55-րդ կետին համապատասխան, ինչպես նաև Ղրղզստանի Հանրապետության միջնորդագրի հիման վրա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. Դանիյար Շարշենբեկի Իմանալիևին նշանակել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Ղրղզստանի Հանրապետությունից՝ Էլդար Տուրալիի Ալիշերովի նշանակման ժամանակ սահմանված լիազորությունների մնացած ժամանակահատվածի համար:
2. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2023 թվականի դեկտեմբերի 25-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անձնակազմի և անդամների միջև պարտականությունների բաշխման մասին» թիվ 14 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անձնակազմում ընդգրկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Դանիյար Շարշենբեկի Իմանալիևին՝ անձնակազմից հեռացնելով Էլդար Տուրալիի Ալիշերովին:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 նոյեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|