ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
7 հուլիսի 2025 թվականի |
թիվ 65 |
քաղ. Մոսկվա |
ԱՆՎԱԴՈՂԻ ՎՐԱ ԶԵՏԵՂՎԱԾ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՄԵՋ ՆՇՎՈՂ՝ ԱՐԱԳՈՒԹՅԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ՏԵՂԵԿԱԳՐՔԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 4-րդ և 7-րդ կետերին համապատասխան և ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին» թիվ 155 որոշմամբ հաստատված հիմնադրույթով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել անվադողի վրա զետեղված դրոշմավորման մեջ նշվող՝ արագության կատեգորիաների՝ կցվող տեղեկագիրքը (այսուհետ՝ տեղեկագիրք)։
2. Տեղեկագիրքը ներառել Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմում։
3. Սահմանել, որ՝
տեղեկագիրքը կիրառվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից.
տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների էլեկտրոնային անձնագրերի) և ինքնագնաց մեքենաների և տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերի համակարգերի գործունեության ապահովման ժամանակ տեղեկագրքի ծածկագրային նշագրերի օգտագործումը պարտադիր է։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի հուլիսի 7-ի թիվ 65 որոշմամբ |
ՏԵՂԵԿԱԳԻՐՔ
անվադողի վրա զետեղված դրոշմավորման մեջ նշվող՝ արագության կատեգորիաների
I. Մանրամասնեցված տեղեկությունները տեղեկագրքից
|
Անվադողերի արագության կատեգորիայի ծածկագիրը |
Անվադողերի առավելագույն թույլատրելի արագության արժեքը |
|
А1 |
5 |
|
А2 |
10 |
|
A3 |
15 |
|
A4 |
20 |
|
А5 |
25 |
|
А6 |
30 |
|
А7 |
35 |
|
А8 |
40 |
|
В |
50 |
|
С |
60 |
|
D |
65 |
|
Е |
70 |
|
F |
80 |
|
G |
90 |
|
H |
210 |
|
J |
100 |
|
К |
110 |
|
L |
120 |
|
М |
130 |
|
N |
140 |
|
Р |
150 |
|
Q |
160 |
|
R |
170 |
|
S |
180 |
|
т |
190 |
|
U |
200 |
|
V |
240 |
|
W |
270 |
|
Y |
300 |
II. Տեղեկագրքի անձնագիրը
|
Համարը՝ ը/կ |
Տարրի նշագիրը |
Նկարագրությունը |
|
1 |
2 |
3 |
|
1 |
Ծածկագիրը |
070 |
|
2 |
Տիպը |
1՝ տեղեկագիրք |
|
3 |
Անվանումը |
անվադողի վրա զետեղված դրոշմավորման մեջ նշվող՝ արագության կատեգորիաների տեղեկագիրք |
|
4 |
Հապավումը |
ԱԿՏ |
|
5 |
Նշագիրը |
ՄՏ 070 -2025 (խմբ.1) |
|
6 |
Տեղեկագրքի (դասակարգչի) ընդունման (հաստատման) մասին ակտի վավերապայմանները |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի հուլիսի 7-ի թիվ 65 որոշումը |
|
7 |
Տեղեկագիրքը (դասակարգիչը) գործողության մեջ դնելու (կիրառումն սկսելու) ամսաթիվը |
09.08.2025 |
|
8 |
Տեղեկագրքի (դասակարգչի) կիրառումը դադարեցնելու մասին ակտի վավերապայմանները |
|
|
9 |
Տեղեկագրքի (դասակարգչի) կիրառումն ավարտելու ամսաթիվը |
- |
|
10 |
Օպերատորը (օպերատորները) |
Եվրասիական տնտեսական հանձնաժողով |
|
11 |
Նշանակությունը |
այն անվադողերի մասին տեղեկությունների համակարգումն ու ծածկագրումը, որոնցով համալրված են տրանսպորտային միջոցները՝ այն առավելագույն արագության նշագրման մասով, որին կարող է դիմանալ անվադողը |
|
12 |
Անոտացիան (կիրառության ոլորտը) |
օգտագործվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների էլեկտրոնային անձնագրերի) և ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերի համակարգերի գործունեության շրջանակներում |
|
13 |
Առանցքային բառերը |
առավելագույն արագություն, արագության կատեգորիա, անվադող, տրանսպորտային միջոց, էլեկտրոնային անձնագիր |
|
14 |
Ոլորտը, որտեղ իրականացվում են Եվրասիական տնտեսական միության մարմինների լիազորությունները |
տեխնիկական կարգավորումը |
|
15 |
Միջազգային (միջպետական, տարածաշրջանային) դասակարգման օգտագործումը |
1 - տեղեկագիրքը ներդաշնակեցված է GPC (Global Product Classification) GS1 դասակարգչի հետ 3՝ վստահված աղբյուրի մի մասի օգտագործման մեթոդ |
|
16 |
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական տեղեկագրքերի (դասակարգիչների) առկայությունը |
2՝ տեղեկագիրքը չունի անալոգներ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում |
|
17 |
Համակարգման (դասակարգման) մեթոդը |
1՝ համակարգման հաջորդական մեթոդ |
|
18 |
Վարման մեթոդիկան |
1՝ տեղեկագրքի վարման կենտրոնացված մեթոդիկա: Տեղեկագրքի արժեքների ավելացումը, փոփոխումը կամ հանումը կատարվում է օպերատորի կողմից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտին համապատասխան: Արժեքը հանելու դեպքում տեղեկագրքի գրառումը հանելու օրվանից նշվում է որպես չգործող՝ նշելով տեղեկագրքի գրառման գործողության ավարտը կանոնակարգող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտի մասին տեղեկությունները: Տեղեկագրքի ծածկագրերը եզակի են, տեղեկագրքի ծածկագրերի, այդ թվում՝ չգործող ծածկագրերի կրկնակի օգտագործում չի թույլատրվում |
|
19 |
Կառուցվածքը |
տեղեկագրքի կառուցվածքի (դաշտերի կազմը, դրանց արժեքների տիրույթները և ձևավորման կանոնները) վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացված է սույն փաստաթղթի III բաժնում |
|
20 |
Տվյալների գաղտնիության աստիճանը |
տեղեկագրքի տեղեկությունները դասվում են բաց հասանելիությամբ տեղեկատվությանը |
|
21 |
Վերանայման սահմանված պարբերականությունը |
վստահված աղբյուրի թարմացման հաճախականությանը համապատասխան |
|
22 |
Փոփոխությունները |
- |
|
23 |
Հղումը՝ տեղեկագրքից (դասակարգչից) մանրամասնեցված տեղեկություններին |
https://nsi.eaeunion.org/portal |
|
24 |
Տեղեկագրքից (դասակարգչից) տեղեկություններ ներկայացնելու եղանակը |
հրապարակումը Եվրասիական տնտեսական միության տեղեկատվական պորտալում |
III. Տեղեկագրքի կառուցվածքի նկարագրությունը
1. Սույն բաժնով սահմանվում են տեղեկագրքի կառուցվածքն ու վավերապայմանների կազմը, այդ թվում՝ վավերապայմանների արժեքների տիրույթները և դրանց ձևավորման կանոնները։
2. Տեղեկագրքի կառուցվածքը և վավերապայմանների կազմը ներկայացված են աղյուսակում, որում ձևավորվում են հետևյալ դաշտերը (սյունակները)՝
«վավերապայմանի անվանումը»՝ վավերապայմանի հաստատունացած կամ պաշտոնական բառային նշագիրը.
«վավերապայմանի արժեքի տիրույթը»՝ տարրի իմաստը (իմաստաբանությունը) պարզաբանող տեքստ.
«վավերապայմանի արժեքի ձևավորման կանոնները»՝ վավերապայմանի նշանակությունը հստակեցնող և դրա ձևավորման (լրացման) կանոնները սահմանող տեքստ կամ վավերապայմանի հնարավոր արժեքների բառային նկարագրություն.
«բազմ.»՝ վավերապայմանների բազմաքանակությունը (վավերապայմանի պարտադիր (կամընտրական) լինելը և հնարավոր կրկնությունների քանակը):
3. Փոխանցվող տվյալների վավերապայմանների բազմաքանակությունը նշելու համար օգտագործվում են հետևյալ նշագրերը՝
1՝ վավերապայմանը պարտադիր է, կրկնություններ չեն թույլատրվում.
n՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի n անգամ (n > 1).
1..*՝ վավերապայմանը պարտադիր է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.
n..*` վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ (n > 1).
n..m՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ, և ոչ ավելի, քան m անգամ (n > 1, m > n).
0..1՝ վավերապայմանը կամընտրական է, կրկնություններ չեն թույլատրվում.
0..*՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.
0..m՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել ոչ ավելի, քան m անգամ (m > 1):
Աղյուսակ
Տեղեկագրքի կառուցվածքը և վավերապայմանների կազմը
|
Վավերապայմանի անվանումը |
Վավերապայմանի արժեքի տիրույթը |
Վավերապայմանի ձևավորման կանոնները |
Բազմ. | ||||||
|
1. Արագության կատեգորիաների մասին տեղեկություններ |
որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
1..* | ||||||
|
1.1. Անվադողերի արագության կատեգորիայի ծածկագիրը |
պայմանանշանների տողը։ Ձևանմուշը՝ [A-Z]|[A-Z][l-9] |
համապատասխանում է վստահված աղբյուրում արագության կատեգորիայի նշագրմանը |
1 | ||||||
|
1.2. Անվադողերի առավելագույն թույլատրելի արագության արժեքը |
պայմանանշանների տողը։ Նվազագույն երկարությունը՝ 1. Առավելագույն երկարությունը՝ 50 |
պարունակում է արագության համապատասխան կատեգորիայի համար առավելագույն թույլատրելի արագության արժեքը (կմ/ժ) |
1 | ||||||
|
1.3. Տեղեկագրքի (դասակարգչի) գրառման մասին տեղեկությունները |
որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
1 | ||||||
|
1.3.1 Գործողության մեկնարկի ամսաթիվը |
ամսաթիվը՝ ISO 8601 ստանդարտների սերիային համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով |
համապատասխանում է գործողության մեկնարկի ամսաթվին կամ Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ փոփոխությունների կատարման ամսաթվին |
1 | ||||||
|
1.3.2. Գործողության մեկնարկը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունները |
որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
1 | ||||||
|
1.3.2.1. Ակտի տեսակի ծածկագիրը |
պայմանանշանների նորմալացված տողը: Ձևանմուշը՝ \d{5) |
Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի տեսակի ծածկագրային նշագիրը |
1 | ||||||
|
1.3.2.2. Ակտի համարը |
պայմանանշանների տողը։ Նվազագույն երկարությունը՝ 1. Առավելագույն երկարությունը՝ 50 |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին |
1 | ||||||
|
1.3.2.3. Ակտի ամսաթիվը |
ամսաթիվը՝ ISO 8601 ստանդարտների սերիային համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին |
1 | ||||||
|
1.3.3. Գործողության ավարտի ամսաթիվը |
ամսաթիվը՝ ISO 8601 ստանդարտների սերիային համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ գործողության ավարտի ամսաթվին |
0..1 | ||||||
|
1.3.4. Գործողության ավարտը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունները |
որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
0..1 | ||||||
|
1.3.4.1. Ակտի տեսակի ծածկագիրը |
պայմանանշանների նորմալացված տողը: Ձևանմուշը՝ \d{5} |
Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի տեսակի ծածկագրային նշագիրը |
1 | ||||||
|
1.3.4.2. Ակտի համարը |
պայմանանշանների տողը։ Նվազագույն երկարությունը՝ 1. Առավելագույն երկարությունը՝ 50 |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին |
1 | ||||||
|
1.3.4.3. Ակտի ամսաթիվը |
ամսաթիվը՝ ISO 8601 ստանդարտների սերիային համապատասխան YYYY-MM-DD ձևաչափով |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին |
1 | ||||||
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 փետրվարի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|