ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՆՈՒԲԱՐԱՇԵՆ Ե-2 ԹԱՂԱՄԱՍԻ Հ.9 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 4180-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.10.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 15.10.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
14.10.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
14.10.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.10.2025

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4180-Ա

«14» հոկտեմբերի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՆՈՒԲԱՐԱՇԵՆ Ե-2 ԹԱՂԱՄԱՍԻ Հ.9 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Վալյա Բալայանի (Զարգարյան) լ/ա Դավիթ Թուջուրյանի դիմումը՝ Նուբարաշեն Ե-2 թաղամաս հ.9 հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու մասին:

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության Էրեբունու շրջանի Նուբարաշեն քաղաքատիպ ավանի ավանային խորհրդի գործադիր կոմիտեի 1992 թվականի մայիսի 8-ի h.17/1 որոշումը, անձնական սեփականության իրավունքով անհատական բնակելի տան շինարարության համար անժամկետ օգտագործելու հողամաս հատկացնելու պայմանագիրը, Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի 2024 թվականի մարտի 14-ի հ.33/01-27 տեղեկանքը, ինչպես նաև Վալյա, Շամո, Կարեն Բալայանների և Մանանա Օտարյանի (Բալայան) կողմից տրամադրված համաձայնությունները:

Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշումով հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն քննարկվող հողամասը բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գոտում է:

Լիցենզավորված չափագրողի կողմից կազմված տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Նուբարաշեն Ե-2 թաղամաս հ.9 հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 341.76քմ՝ որոշման մեջ ամրագրված 400.0քմ մակերեսի փոխարեն, որն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և գտնվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 11-րդ գոտում (հողամասի ծածկագիր՝ 01-010-112-009)։

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 17.06.2025թ. հ.Դ-53920-25 եզրակացությունը.

1. Սահմանել, որ Նուբարաշեն Ե-2 թաղամաս հ.9 հասցեում գտնվող հողամասի մակերեսը կազմում է 341.76քմ, որի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով։

2. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Նուբարաշենի Ե-2 թաղամաս հ.9 հասցեում գտնվող՝ 341.76քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ բնակելի կառուցապատման։

3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։

4. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։

6. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան